Հատված
Ժամանակակից տնտեսական պայմաններում կազմակերպությունների արդյունավետ գործունեությունը մեծապես կախված է ֆինանսական ռեսուրսների, հատկապես դրամական միջոցների կառավարման մակարդակից։ Դրամական միջոցները հանդիսանում են կազմակերպության ամենահեղուկ ակտիվները, որոնք ապահովում են ընթացիկ գործունեության շարունակականությունը, պարտավորությունների ժամանակին կատարումը և ներդրումային ծրագրերի իրականացումը։ Այս համատեքստում դրամական հոսքերի արդյունավետ կառավարման խնդիրը ձեռք է բերում առաջնային նշանակություն։