Հատված
Մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը հանդիսանում է ժամանակակից իրավական պետության հիմնասյուներից մեկը, որն ապահովում է անձի ազատ զարգացումը, ինքնավարությունը և արժանապատվության պաշտպանությունը։ Այն ընդգրկում է անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի, նամակագրության և հաղորդակցության գաղտնիության ոլորտները՝ սահմանելով այն սահմանները, որոնցից դուրս պետության միջամտությունը կարող է դիտվել որպես մարդու իրավունքների խախտում։ Նշված իրավունքը ամրագրված է ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, ինչը վկայում է դրա համընդհանուր ճանաչման և պաշտպանության անհրաժեշտության մասին։
Գրականության ցանկ
- «Մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը (համեմատաիրավական վերլուծություն)» սեղմագիր, Բաբայան Մուշեղ Ավետիքի, Երևան, 2024թ․
- Դանիելյան Ա.. Գաղտնի գործողությունների հայեցակարգային առանձնահատկությունները ըստ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի //Պետություն և իրավունք, N 2 (90) 2021թ.,
- Դանիելյան Ա.Կ., Մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության հիմնահարցերը ՀՀ քրեական դատավարությունում, իրավ. գիտ. թեկն. ատենախոսություն, Երևան, 2019,
- Դիլբանդյան Ս.. Գաղտնի քննչական գործողությունների դատավարական բնույթը և նշանակությունն ըստ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, 1(3) 2019. ԵՊՀ հրատարակչություն. Երևան-2020,
- Ղուկասյան Հ., Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի ուղեցույցը, Եվրոպայի խորհուրդ, հուլիս, 2022 թ.,
- Баглай М. В., Конституционное право Российской Федерации, Москва, 2021,
- ….