Հատված
Ժամանակակից շուկայական տնտեսության պայմաններում կազմակերպությունների արդյունավետ գործունեությունը մեծապես կախված է ֆինանսական ռեսուրսների ճիշտ կառավարման մակարդակից։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն են ստանում շրջանառու ակտիվները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը դեբիտորիական պարտքերն են։ Դեբիտորիական պարտքերը, հանդիսանալով կազմակերպության նկատմամբ այլ տնտեսավարող սուբյեկտների պարտավորությունների արտահայտություն, անմիջական ազդեցություն են ունենում կազմակերպության դրամական հոսքերի շարժի, վճարունակության և ֆինանսական կայունության վրա։ Դրանց ծավալի աճը կարող է հանգեցնել շրջանառու միջոցների դանդաղման, իսկ ոչ արդյունավետ կառավարման դեպքում՝ նաև ֆինանսական ռիսկերի ավելացման։
Գրականության ցանկ
- «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ -ի 2025թ. ֆինանսական հաշվետվություններին կից շանոթագրությունների տվյալների
- Սարգսյան Ա., Առաքելյան Կ., Տնտեսական գործունեության վերլուծություն, Եր., “Տնտեսագետ”, 2005
- Աուդիտի մեթոդաբանություն. Ընթացակարգեր, խորհուրդներ, առաջարկություններ. Մենագրություն / Խմբագրել է Ն. Գ. Բարիշնիկովը, Եր., 2014
- Օգանեզովա Ն., Մարջանյան Ա. Առևտրային դեբիտորական պարտքերի հաշվառման և ներքին աուդիտի հիմնահարցեր.- Երևան, 2004.- 218 էջ:
- Զախարով Ի.Վ. Հաշվապահություն և վերլուծություն. Ակադեմիական բակալավրի աստիճանի դասագիրք / Ի.Վ. Զախարով, Օ.Ն. Կալաչևա; խմբագրվել է Ի.Մ. Դմիտրիևայի կողմից։ — Մոսկվա. «Յուրաիտ» հրատարակչություն, 2016.
- Կովալև, Վ. Վ. Կազմակերպությունների (ձեռնարկությունների) ֆինանսներ [Տեքստ]: դասագիրք։/ Վ. Վ. Կովալև. — Մոսկվա. Տ.Կ. Վելբի, «Պրոսպեկտ» հրատարակչություն, 2016
- ….