Հատված
Ժամանակակից աշխարհում թվային տեխնոլոգիաների զարգացումը արմատապես փոխում է պետական կառավարման համակարգերի գործունեության կազմակերպման սկզբունքները՝ ձևավորելով նոր մոտեցումներ կառավարման արդյունավետության, հանրային ծառայությունների մատուցման, տեղեկատվության շրջանառության և պետական մարմինների փոխգործակցության ոլորտներում։ Թվայնացումը դարձել է պետական կառավարման արդիականացման կարևորագույն ուղղություններից մեկը, քանի որ այն հնարավորություն է տալիս բարձրացնել վարչարարության արդյունավետությունը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, ապահովել տվյալների արագ շրջանառություն, բարելավել որոշումների ընդունման գործընթացը և ձևավորել առավել թափանցիկ ու հաշվետու կառավարման համակարգ։ Հատկապես գլոբալ տնտեսական ինտեգրման և մրցունակ գործարար միջավայրի ձևավորման պայմաններում պետությունները ձգտում են ներդնել թվային կառավարման գործիքներ՝ նպաստելով ներդրումային գրավչության բարձրացմանը, բիզնես գործընթացների պարզեցմանը և վարչական բեռի նվազեցմանը:
Գրականության ցանկ
- Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030 թթ. շրջանակային փաստաթուղթ։ Եր. 2018թ., 75 էջ։
- Թվայնացման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում, 1 օգոստոսի 2019 թվականի, N 1026-Ա, // URL:
- Андрианов В. Д. Электронное правительство как инструмент повышения качества и эффективности государственного управления // “Сегодня и завтра Российской экономики”, 2011, № 48,
- Беспалов П. «Электронное правительство» и компетентность госслужащих // “Государственная служба”, 2002, № 5
- Бобров А. М. Еще раз к вопросу об определении понятий «электронная демократия» и «электронное правительство» // “Вестник Российского университета дружбы народов”. Серия: Политология. 2014, № 2,
- Иванов В. В., Малинецкий Г. Г. Цифровая экономика: от теории к практике // Инновации. 2017. № 12.
- Петров М., Буров В., Шклярук М., Шаров А. Государство как платформа. М.: Центр стратегических разработок, 2018.
- ….