Հատված
Խորհրդային Միության փլուզումից հետո ողջ հարավկովկասյան տարածաշրջանն ապակայունացվեց: Նախկինում ԽՍՀՄ մաս կազմող երեք հետխորհրդային հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն ունեին ինչպես միջպետական, այնպես էլ միջէթնիկական հարաբերություններ: Արցախի և Ադրբեջանի միջև պատերազմ էր ընթանում 1991 – 1994 թթ. Արցախում: Հարևան Վրաստանը ևս զերծ չմնաց այս ռազմական ավերածություններից: Այստեղ ակտիվացան ազգային փոքրամասնությունները, որոնք ձգտում էին անկախության կամ էլ ինքնավարության շրջանակների ընդլայնման: Նրանց միջից առավել ակտիվ էին աբխազները: 1992 – 1993 թթ. Վրաստանի և Աբխազիայի Ինքնավար Հանրապետության միջև ծայր առավ ռազմական բախում, որը կարճատև ժամանակահատվածում ավերիչ հետևանքներ ունեցավ երկու կողմերի համար: 1992 – 1993 թթ. ռազմական գործողություններին 1994 թ-ին հաջորդեց հակամարտող կողմերի միջև բանակցային գործընթացը: 1993 – 1994 թթ. ընթացքում Ժնևում (Շվեյցարիա) ՄԱԿ-ի և Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ անցկացվեց երկփուլային բանակցային գործընթաց, որի արդյունքը եղավ այն, որ 1994 թ. ապրիլի 4-ին Մոսկվայում Աբխազիայի և Վրաստանի ներկայացուցիչների միջև ստորագրվեց «Վրաց-աբխազական համակարտության քաղաքական միջոցներով կարգավորման մասին հուշագիր»: Այսպիսով, ազդարարվում էր վրաց-աբխազական հակամարտության նոր փուլ՝ բանակցային փուլ, որի նպատակն էր բացառապես քաղաքական ճանապարհով լուծել կողմերի միջև առկա խնդիրները:
Գրականության ցանկ
1. Հայրապետյան Ա., «Վրաց-աղբախազական հակամարտության իրավական տեսանկյունները», Լրաբեր հասարակական գիտությունների, №3, Երևան, 2013:
2. Гусейнов В., «Южный Кавказ: тенденции и проблемы развития (1992 – 2008 гг.)», Москва, 2008.
3. Жуков А., «Политика Российской Федерации в грузино-абхазском конфликте (1992 – 2008 гг.)», Краснодар, 2010.
4. «Конфликты в Абхазии и Южной Осетии. Документы 1989 – 2006 гг.», Москва, 2008.
5. Искандарян А., «Кавказ-2008. Ежегодник Института Кавказа», Петросян Д., «Непризнанные страны Южного Кавказа в 2008 г.: прецеденты и перспективы», Ереван, 2010.
6. Искандарян А., «Кавказ-2015. Ежегодник Института Кавказа», Москва, 2017.
7. Цыганок А., «Война на Кавказе 2008: русский взгляд», Москва, 2011.