Հատված
«Նախագիծ» հասկացությունը միավորում է գործունեության տարաբնույթ տեսակներ, որոնք բնութագրվում են մի շարք հատկանիշներով, որոնցից առավել ընդհանուրներն են հետևյալները.
- կոնկրետ նպատակների, որոշակի արդյունքների հասնելու հակվածությունը,
- բազմաթիվ, փոխադարձորեն կապված գործողությունների կոորդինացված իրականացում,
- ժամանակի տևողության սահմանափակվածությունը՝ որոշակիացված սկզբով և ավարտով: Նախագծի տարբերությունը արտադրողական համակարգից կայանում է նրանում, որ նախագիծը հանդիսանում է միանվագ, ոչ պարբերաշրջանային գործունեություն: Իսկ արտադրության սերիական թողարկումը չունի ժամանակային տեսանկյունից նախապես սահմանված ավարտ և կախված է միմիայն պահանջարկի առկայությունից և մեծությունից: Երբ վերանում է պահանջարկը, արտադրական պարբերաշրջանը ավարտվում է: Արտադրական պարբերաշրջանները մաքուր ձևով չեն հանդիսանում նախագծեր: Նախագիծը, որպես գործողությունների համակարգ, գործում է այնքան ժամանակ, որքան որ պահանջվում է վերջնական արդյունքին հասնելու համար: Նախագծի հայեցակարգը, սակայն, չի հակասում կազմակերպության կամ ֆիրմայի հայեցակարգին և լիովին համատեղելի են իրար հետ: Ավելին, նախագիծը հաճախ դառնում է կազմակերպության գործունեության հիմնական ձևը:
Գրականության ցանկ
1. Ե. Պարսեղյան, Իրական ինվեստիցիաների (կապիտալ ներդրումների) արդյունավետության գնահատման ցուցանիշների համակարգը, Երևան 2003,
2. Յու. Սուվարյան, Մենեջմենթ, դասագիրք ԲՈՒՀ-երի ուսանողների համար, Երևան 2009
3. И. И. Мазур, В. Д. Шапиро, Управление проектами, Москва 2004,
4. Ципес Г. Л. Управление проектами: стандарты, методы, опыт./ Г. Л. Ципес, А. С. Товб. – М: Олимп-Бизнес, 2005 г.
5. Локк Д. Основы управления проектами./ Д. Локк. – М: Hippo, 2004.
6. И.В.Сергеев, И.И.Веретенникова. Организация и финансирование инвестиций. М., “Финансы и статистика”, 2001,