Հատված
Անկախության հաստատումից ի վեր Հայաստանը տատանվել է արևելյան և արևմտյան արժեհամակարգերի միջև: Այս առումով մշակութային ամենազգայուն երկընտրանքներից մեկը, որի առջև կանգնած է երկիրը, գենդերային հավասարությունն է: Հայաստանը դեռևս ավանդապաշտ հասարակություն ունի՝ կանանց և տղամարդկանց համար ընդունելի համարվող գենդերային դերերի առանձնահատուկ ընկալմամբ՝ որ կնոջ կարևորագույն կոչումը միայն մայր լինելն է: Գենդերային կարծրատիպերը հասարակության շրջանում զգալի ազդեցություն ունեն: Գենդերային հավասարությունը, որպես հիմնարար սկզբունք, մարդու իրավունքների անբաժանելի մասն է և հանդիսանում է ժողովրդավարական պետության հատկանիշներից մեկը: Գենդերային հավասարություն նշանակում է հավասար հնարավորություններ կանանց և տղամարդկանց համար, որն ապահովված է ինչպես իրավական ակտերում, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում: Գենդերային հավասարության վերաբերյալ արդյունավետ օրենսդրությունն էական նշանակություն ունի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման, ինչպես նաև սեռի հիմքով խտրականության դրսևորումները կանխելու համար: Գենդերային հավասարության օրենսդրությունը պետք է ապահովի, որ բոլոր քաղաքականությունների մշակման ժամանակ հավասարապես հաշվի առնվեն տղամարդկանց և կանանց իրավունքներն ու շահերը:
Գրականության ցանկ
1. ՀՀ սահմանադրություն, 2015թ.-ի փոփոխություններով, ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118:
2. Մարդու իրավունքների համըդհանուր հռչակագիր, 217 Ա III:
3. Կոնվենցիա Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին:
4. Միջազգային դաշնագիր քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին, ընդունված՝ 16.12.1966թ.-ին, Նյու Յորք քաղաքում:
5. Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին հռչակագիր, ՄՊՀՀՊՏ 2008/Հատուկ թողարկում:
6. Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին ՀՀ օրենք, ՀՀՊՏ 2013.06.19/32(972) Հոդ.574:
7. Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին ՀՀ օրենք, ՀՀՊՏ 2017.12.30/83(1358).1 Հոդ.1347.1:
8. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշում Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրերին և դրան կից ֆակուլտատիվ արձանագրությանը միանալու մասին, ընդունված՝ 01.04.1991թ.-ին: