Հատված
Շուկայական հարաբերությունների խորացմանը զուգընթաց, առևտրային կազմակերպությունների ֆինանսական կայուն վիճակի ապահովման մեխանիզմների թվում առանձնահատուկ նշանակություն ունեն մասնավորապես պաշարների և դեբիտորական պարտքի վերլուծության գործընթացները: Հատկապես նորանկախ երկրներում ստեղծված խաղի կանոնները սկզբնական փուլում հնարավորություններ ընձեռեցին ստանալ բարձր շահույթ՝ ի հաշիվ այն գործոնների, որոնք ոչ մի կապ չեն ունեցել արտադրության մեջ ներգրավվող սահմանափակ ռեսուրսների օպտիմալացման խնդրի հետ: Բայց, ինչպես ցույց տվեցին տնտեսական զարգացման միտումներն ամբողջությամբ, հեշտ շահույթ ստանալու ժամանակները մնացել են ետևում: Ուստի՝ առևտրային կազմակերպությունները մրցակցային պայքարում հարկադրված են կառավարել պաշարներն ու դեբիտորական պարտքն այնպես, որպեսզի չխաթարվի արտադրական ծրագրի կատարումը` նվազագույնի հասցնելով այդ դեպքում գնման և պահպանման հետ կապված բոլոր հնարավոր ծախսերը: Հետևաբար՝ պաշարների և դեբիտորական պարտքի արդյունավետ կաառվարումը ներկա փուլում համարվում է լուծում պահանջող առաջնահերթ խնդիր, որը, մեր կարծիքով, հանգամանալի հետազոտման կարիք ունի:
Գրականության ցանկ
1. Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենք, 26.12.2002 թ.
2. ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշում
3. ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի նախագահի 2012 թվականի հունիսի 21-ի N 18 պաշտոնական պարզաբանումը «Ավելացված արժեքի հարկի մասինե ՀՀ օրենքի 24.1-րդ հոդվածում և «Շահութահարկի մասինե ՀՀ օրենքի 40.1-րդ հոդվածում նշված գործարքներից առաջացած դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգի վերաբերյալ
4. «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ՀՀՄՍ 39
5. Ա. Սարգսյան, Կ. Առաքելյան, Տնտեսական գործունեության վերլուծություն, Եր., «Տնտեսագետ», 2005
6. Ա. Սարգսյան, Ն. Օգանեզովա Հաշվապահական Հաշվառում. Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2014թ.
7. Ա. Հ. Բայադյան, Ձեռնարկությունների ֆինանսական դրության գնահատումը, Երևան, 2002 թ.
8. Ա. Հ. Բայադյան, Ձեռնարկությունների ֆինանսական դրության գնահատումը, Երևան, 2002 թ.