Հատված
Ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունքն անձի արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրատարրերից մեկն է, որի խախտումը սոցիալական մեծ չարիք է: Վերջինս անդառնալի վնաս է պատճառում ոչ միայն դատական քննության առարկա վեճի մասնակիցներին, այլև իրեն իրավական, ժողովրդավարական և սոցիալական հռչակած պետությանը: Քաղաքացիական գործերի տևական քննությունը պետության կողմից իր քաղաքացիներին իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ տրամադրելու էական խոչընդոտ է: Արդյունավետ դատական պաշտպանությունը ենթադրում է ըստ էության ճիշտ դատական ակտի կայացում այդ ողջամիտ ժամկետներում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառման հարուստ փորձը ցույց է տալիս, որ խախտված քաղաքացիական իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործող դատավարական կառուցակարգերը դեռևս ծանրաշաժ են, ժամանակատար ու ծախսատար, երբեմն էլ՝ թերի, ինչը հարուցում է քաղաքացիական շրջանառության մասնակիցների դժգոհությունը, բացասաբար է անդրադառնում դատարանների ծանրաբեռնվածության և դատական իշխանության հեղինակության վրա, կասկածի տակ է դնում արդարադատության արդյունավետությունն ու որակը։
Գրականության ցանկ
1. ՀՀ սահմանադրություն, Ընդունվել է 06.12.2015 թ. հանրաքվեով։ ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում, հոդ. 1118։
2. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա, ըդնունվել է 4-ը նոյեմբերի, 1950 թ., Հռոմ։ ՀՀՊՏ 2002.06.05/17(192), հոդ. 367։
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք, ընդունվել է՝ 09.02.2018, ՀՀՊՏ 2018.03.05/16(1374) Հոդ.208:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք:
5. ՌԴ քաղաքացիական դատավարության օրենսգիրք:
6. Նոտարիատի մասին Հայաստանանի Հանրապետության օրենք, 2001 թ. դեկտեմբերի 4-ին: Տե՛ս ՀՀՊՏ 2002/2(177), 10.01.2002:
7. Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենք:
8. Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենք, ՀՀՊՏ 1998.06.15/12(45):
9. Եվրոպական դատարանի՝ Տումիլովիչն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության 22.06.1999 թ. վճիռ:
10. Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության 06.04.2002 թ. վճիռ: