Հատված
Սկսելով Թունիսից և տարածվելով արաբական մի շարք երկրներում՝ ընդվզումերի ալիքը, որ հայտնի դարձավ Արաբական գարուն անվամբ, հասավ նաև տարածաշրջանի ամենահեղինակավոր պետությանը՝ Եգիպտոսին, ուր 2011թ. հունվարի 25-ից սկսած բողոքի ակցիաները, որոնք սկիզբ առան այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք էին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, կոռուպցիան, գործազրկությունը և այլն, հասունացան՝ հանգեցնելով հեղափոխական շարժման, որը 18 օրվա ընթացքում ի վիճակի եղավ տապալել նախագահ Հոսնի Մուբարաքի 30 տարվա ռեժիմը: Սակայն հեղափոխությունը ոչ սկսվեց, ոչ էլ առավել ևս ավարտվեց այդ 18 օրվա ընթացքում, ինչի մասին վկայում են հետհեղափոխական Եգիպտոսում ծավալված իրադարձությունները, այդ թվում և նրանք, որոնք 3 տարվա մեջ հանգեցրին 2 հեղափոխության: Արաբական գարունը, որի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում, ընդլայնում է իր ընդգրկումը՝ հանգեցնելով սոցիալ-քաղաքական, ինչպես նաև մի շարք աշխարհաքաղաքական վերաձևումների: Այդ համընդգրկուն երևույթի էությունն, ինչպես նաև դրա առանձնահատկություններն ու հնարավոր զարգացումներն ուրվագծելու համար անհրաժեշտ է կատարել դրա մասնավոր դրսևորումների՝ առանձին երկրներում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների դիտարկում:
Գրականության ցանկ
1. Հովհաննիսյան Ն., Համաարաբական ըմբոստությունը՝ հանուն արաբական հասարակության արդիականացման, Տարածաշրջանային խնդիրներ, գիտական ամսագիր, 2(5) 2014, էջ 5-16:
2. Ղահրիյան Մ., Մի ծաղկով արաբական գարուն, 10 հոկտեմբեր 2015,
3. http://www.lragir.am/index/arm/0/politics/view/121636#sthash.HigO9EDw.dpuf
4. «The Guardian”, «Arab spring: an interactive timeline of Middle East protests”, Thursday 5 January 2012
5. www.panorama.am
6. CURFEW IMPOSED ACROSS TUNISIA AS RIOTS SPREAD By THE ASSOCIATED PRESSJAN. 4, 1984 https://www.nytimes.com/1984/01/04/world/curfew-imposed-across-tunisia-as-riots-spread.html
7. Хуситы в Йемене заявили, что они защищают города от террористов, 15.10.2014, https://ria.ru/world/20141015/1028483763.html#ixzz3PMqOu1lm
8. В Йемене достигнуто предварительное соглашение о прекращении огня , http://newsru.co.il/mideast/21jan2015/yemen_711.html
9. Густерин П. Йемен в переходный период. На пути к миру или распаду? — Саарбрюккен: Lambert Academic Publishing, 2014
10. Saudi and Arab allies bomb Houthi positions in Yemen At least 18 people reported killed in Saudi-led airstrikes in Sanaa, as Iran denounces operation as “US-led aggression”. 26 Mar 2015, https://www.aljazeera.com/news/middleeast/2015/03/saudi-ambassador-announces-military-operation-yemen-150325234138956.html