Հատված
Պլանավորումը՝ որպես կառավարման կարևորագույն գործառույթ, հնարավորություն է ընձեռում պարզել կազմակերպության արդեն նվաճված մակարդակը, որոշել զարգացման նպատակը և խնդիրները, հստակեցնել սահմանված նպատակին հասնելու ուղիներն ու մեթոդները: Արևմտյան տնտեսագետների պատկերավոր արտահայտությամբ՝ «պլանավորումը՝ նախօրոքընդունված որոշումներ են այն մասին, թե ինչ է պետք անել, երբ անել և ով է կատարելու: Պլանավորումը կամուրջ է անցկացնում մեր ներկա և ցանկալի վիճակների միջև»: 20-րդ դարի 50-ական թվականներից արևմտյան երկրների կազմակերպություններում ռազմավարական պլանավորումը լայն տարածում ստացավ: Յուրաքանչյուր տնտեսավարող կազմակերպություն իր նպատակներն իրագործելու համար մշակում և կենսագործում է նպատակասլաց ռազմավարություն, որը բովանդակում է արտադրանքի անվանակարգի, արտադրության տեխնոլոգիայի ընտրությունից մինչև մրցակցային պայքարի միջոցով իրացման շուկաների նվաճմանն ուղղված, առավելագույն շահույթ ապահովող ձեռնարկատիրական գործունեություն և ենթադրում է համապատասխան մարտավարություն: Կազմակերպություններում երկարաժամկետ տնտեսական ռազմավարությունն իրականացվում է կարճաժամկետ գործարարության ծրագրերի մշակման ու իրագործման միջոցով: Ձեռնարկատիրական գործունեության սկիզբը հայտարարում է բիզնես-պլանը: Բիզնես-պլանը՝ դա տնտեսապես հիմնավորված վերլուծական փաստաթուղթ է, որը ցույց է տալիս պլանավորվող նախագծի ռեալությունը, ընդգծում է ֆիրմայի նպատակը, նրա իրականացման միջոցներն ու ստացված արդյունքները:
Գրականության ցանկ
1. «Հայաստանի Հանրապետության համայնքներում զբոսաշրջության զարգացման ծրագիր» հաստատված ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 10-ի N43 արձանագրային որոշմամբ
2. Բ. Ս. Սելվինազյան, Ռ. Մ. Հաջոյան, Զբոսաշրջության մարքեթինգ Ուսումնական ձեռնարկ,
3. Երևան 2003,
4. Գ. Խաչատրյան, Կազմակերպության էկոնոմիկա և կառավարում ուսումնական ձեռնարկ, Երևան 2009թ Յու. Սուվարյան, Մենեջմենթ, Երևան 2007թ,
5. Ռ.Մ. Հաջոյան, Մ.Հ. Նիկողոսյան, Մարքեթինգը զբոսաշրջության ոլորտում, Եր.: Տնտեսագետ, 2011,
6. Боголюбов, В. С. Экономика туризма: учеб. пособие для студ. высш. учеб. заведений / В. С. Боголюбов, В. П. Орловская. – М.: «Академия», 2005
7. Гуляев В.Г. Организация бизнеса. — М.: Нолидж, 2006 г.
8. Здоров, А.Б. Экономика туризма: учебник / А. Б. Здоров М.: Финансы и статистика, 2004.
9. Квартальнов, В. А. Теория и практика туризма: Учеб. для вузов турист. профиля / В.А. Квартальнов; Рос. междунар. акад. туризма. — М.: Финансы и статистика, 2003