Հատված
Վերջին տասնամյակներում ժամանակակից բազմաթիվ հետազոտողների կողմից նորովի ուսումնասիրվում և վեր են հանվում Հայկական հարցի բովանդակության նոր մանրամասներ` կենտրոնանալով այս կամ այն գիտական ուղղության վրա, սակայն մինչ այժմ թեման ունի հիմնավոր հետազոտության ու նորովի ներկայացման կարիք, որովհետև Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն այսօր էլ ամբողջացման հասած չէ ու այս գործընթացի շարունակվում է պատմական տարբեր փուլերի միջով անցնել ու անընդհատ կատարելագործվել: Մյուս կողմից թեմայի ընտրությունը պայմանավորված է Հայկական հարցի խնդրի ուսումնասիրության համակողմանի հետազոտման և լուսաբանման անհրաժեշտությամբ մանրամասն ու մասնավոր տեսանկյուններից: Աշխատանքի մեջ Հայկական հարցի վերաբերյալ բացառիկ նշանակություն ունի սփյուռքի դերի վերհանումը նրա մասնավոր ոլորտներով ու պատմական անցքերով:
Գրականության ցանկ
1. Ասպարեզ (Ֆրեզնո), 12. II. 1947
2. «Դաշնակից երեք տերությունների` ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների Բեռլինի (Պոտսդամի) կոնֆերանսը», էջ 167-168:
3. «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996թ.: էջ 78-79
4. Ա. Անդրեասյան. Հայկական դատի նոր հանգրվանը, Պեյրութ, 1967, էջ 24
5. Ա. Գևորգյան. Էջեր հայրենադարձության պատմությունից.– «Բանբեր Հայաստանի արխիվների», 1969, −2, էջ 119-125:
6. Ա. Մանուկյան. Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920-1953 թթ., Երևան, 1999, էջ 220-222, 228: Ա. Վիրաբյան. 1949 թ. զանգվածային բռնագաղթածները Հայաստանում.– «Երեկոյան Երևան», 20. VI. 1988:
7. Ա. Ստեփանյան. Դաշտային ազգագրական նյութեր (այսուհետև` ԴԱՆ), Երևան, 1971, բանասաց` ռումինահայ Սիրարփի Հակոբյան (ներգաղթած 1946 թ.):
8. Ա. Ստեփանյան. Մեծ հայրենադարձության դերը Հայաստանի տնտեսական և մշակութային կյանքում.– «Բնօրրան» (Հայաստանի հայրենակցական միությունների խորհրդի հանդես), 2004– 2007, թիվ 1-4, էջ 82–85:
9. Ազդարար, 4. VIII, 1945, տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ֊ ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների P (Պոտսդամի ) կոնֆերանսը, Էջ 167 — 168,
10. Բադալյան Ա., Հայկական պահանջատիրության հարցը հետպատերազմյան առաջին տարիներին (1945-1947 թթ.), «Բանբեր Հայաստանի արխիվների», թիվ 1, 2005, էջ 27: