Հատված
Ցանկացած բիզնես պայմանավորված է որոշակի գործողություններով, որոնք ամփոփվում են բիզնես ծրագրերում կամ ներդրումային նախագծերում, որտեղ արտացոլված են նոր ստեղծվող կամ գոյություն ունեցող ձեռնարկության գործառույթների իրականացման հիմնական սկզբունքները և ընթացակարգը: Ցանկացած ներդրող ցանկանում է համոզված լինել, որ միջոցներ է ներդնում իրապես շահույթաբեր նախագծի մեջ: Որպեսզի Ձեր ներդրումները վերադառնան շահույթով, նախևառաջ, անհրաժեշտ է իրականացնել ներդրումային նախագծի իրատեսական գնահատում: Ներդրումային նախագծի գնահատումը խիստ կարևոր է տվյալ նախագծի իրականացումից սպասվող եկամուտների և շահույթի մակարդակը որոշելու նպատակով: Ներդրումային նախագծերի կառուցվածքներն ու բովանդակությունները կարող են լինել տարատեսակ` սկսած նոր ձեռնարկության ստեղծման նախագծից մինչև անշարժ գույքի ձեռք բերման նպատակահարմարության գնահատումը: Նախագծերի և դրանց կառավարման դերն ունի նաև կարևոր նշանակություն ֆինանսական կազմակերպությունների գործունեության տեսանկյունից: Մասնավորապես, եթե ուսումանսիրում ենք բանկային կազմակերպությունների գործունեությունը, փորձում ենք գտնել ուղիներ այդ կազմակերպությունները ժամանակի հրամայականին ադապտացվելու համար, ապա նախագծային աշխատանքներն անընդհատ ու կարևոր գործողություններ են:
Գրականության ցանկ
1. Грей К.Ф., Ларсон Э.У. Управление проектами: Практическое руководство/Пер. с англ.-М.: Издательство «Дело и Сервис», 2003:
2. В.А. Заренкова «Управление проектами», Москва 2010
3. Управление инвестициями. Учебник. Фабоцци Ф.И.: «Инфра-м». 2004:
4. Муринович А.А., Логино М.П. Принципы и методы управления межрегиональными проектами // Вопросы управления. 2014. № 5.
5. Собина Н. В., Логинов М.П., Управление проектами в коммерческом банке, Финансы и кредит 20 (2016):
6. Ильин В.В. Проектный офис-центр управления проектами. Системный подход к управлению компанией. М.: Вершина, 2007; Ильин В.В. Модель проектного офиса // Стандарты и качество. 2008. № 6.
7. Ильина О.Н. Методология управления проектами: становление, современное состояние и развитие. М.: ИНФРА-М, 2015; Рейшахрит Е.И., Тимиров Т.С., Губина Т.С. Принципы организации и становления проектного офиса в компании // Горный информационно-аналитический бюллетень (научно-технический журнал). 2009. № 9.