Հատված
Մենեջերին քաջ հայտնի է, որ արտադրական պրոբլեմներն ունեն բազմատարբերակային լուծումներ: Այդպիսի պրոբլեմների օպտիմալ լուծումը կարելի է գտնել օգտագործելով ժամանակակից մոդելավորման և օպտիմիզացման մեթոդներ: Ժամանակակից մենեջմենթի հիմնական սկզբունքը մինիմալ ծախսերով մաքսիմալ արդյունք ստանալն է: Այդ իսկ պատճառով ուսումնական ձեռնարկում մանրամասն ուսումնասիրվում է օպերատիվ և արտադրական պլանավորումը, որի նպատակն է լուծել արտադրության նախագծման և կազմակերպման հարցերը: Արտադրական կառավարման օբյեկտներ են ծառայում արտադրությունը և արտադրական համակարգերը: Արտադրական կառավարման տեսանկյունից որպես արտադրություն հասկացվում է որևէ օգտակար իր ստեղծելուն նպատակաուղղված գործունեությունը: Արտադրական համակարգը ենթադրում է այնպիսի նպատակային գործընթաց, երբ առաջնային բաղադրիչները վեր են ածվում օգտակարություն ունեցող արտադրանքի:
Գրականության ցանկ
1. «Մենեջմենթ» Յու. Մ. Սուվարյանի ընդհանուր խմբագրությամբ — Երևան 2016
2. Խ.Ղանթարջյան, Արտադրական մենեջմենթի մեթոդները և մոդելները, Երևան 2009
3. Удалов Ф. Е., Удалов О. Ф., Алехина О. Ф. Менеджмент: Американский и японский подходы: Учеб. пособие. Н. Новгород: Изд- во ННГУ, 1999.