Հատված
Առևտրային բանկերը այնպիսի տնտեսական կառույցներ են, որոնց հիմնական գործունեությունը ազատ դրամական միջոցների հավաքագրումն է, վարկերի տրամադրումը, դրամական հաշվարկների կատարումը, թղթադրամների և տարբեր արժեթղթերի թողարկումը: «Բանկ» տերմինը ծագել է իտալերեն «banca» բառից, որը նշանակում է դրամական սեղան, դրամափողի նստարան: Բանկերը ծագել և զարգացել են ապրանքա-դրամային հարաբերությունների պայմաններում: Սկզբնական շրջանում բանկերը կատարում էին միջնորդի դեր` վճարումների և վարկերի տրամադրելու համար: Ազատ դրամական միջոցների տերերի և դրանց նկատմամբ պահանջարկ ունեցողների միջև ձևավորվող ուղղակի հարաբերությունները հետզհետե ավելի էին բարդանում: Բանկերն սկսում են հավաքագրել դրամական կապիտալները, տարբեր ժամանակներով վարկեր տրամադրել առանձին մարդկանց: Դա էլ հենց նրանց կողմից միջնորդի դեր կատարելն է: Կապիտալիզմի ժամանակ բանկերը կապիտալիստական ձեռնարկություններ են, որոնք զբաղվում են դրամական կապիտալի առուծախով, ընդունում են ավանդներ և տալիս վարկ: Բանկերը ոչ միայն կենտրոնացնում են կապիտալիստների ազատ դրամական միջոցները, այլև կապիտալի են վերածում հասարակության բոլոր դասակարգերի դրամական խնայողությունները:
Գրականության ցանկ
Աբգարյան Կ., Առևտրային բանկերի էությունն ու գործառույթները, Երևան, 2006:
Բաբայան Վ., Բանկային գործի հիմունքներ, Երևան, 2003:
Բադանյան Լ., Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան, 2003:
Վարդանյան Մ. Ա., Բանկային գործ, բանկային մենեջմենթ, Երևան, 2004:
Банковские риски, Под. ред. И. О. Лаврушина, Н. И. Валенцевой, Москва, 2010.