Հատված
Բյուջետային գործընթացը ընդգրկում է բյուջեների կազմման, քննարկման, հաստատման և կատարման փուլերը, որոնք, ըստ էության, արտահայտում են բյուջետային պլանավորման բուն բովանդակությունը ու միմյանց հետ սերտորեն շաղկապված են: Ավելի կոնկրետ, բյուջետային գործընթացի միջոցով լուծվում են մի շարք գործնական խնդիրներ: Նախ, դրա միջոցով որոշվում են բյուջետային առանձին օղակների (պետական և տեղական բյուջեների) եկամուտների ընդհանուր ծավալը, կոնկրետ տեսակները և ձևավորման աղբյուրները: