Հատված
Ժամանակակից տնտեսության պայմաններում յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը հանդիսանում է շուկայական հարաբերությունների մասնակիցների (կազմակերպությունների և անձանց) ուշադրության առարկան, որոնք հետաքրքրված են նրանց գործունեության արդյունքներով: Հիմնվելով հասանելի հաշվետվության տեղեկատվության վրա` նրանք ձգտում են գնահատել կազմակերպության ֆինանսական դրությունը: Դրա հիմնական գործիքը ֆինանսական վերլուծությունն է, որի միջոցով կարելի է օբյեկտիվորեն գնահատել վերլուծվող օբյեկտի ներքին և արտաքին հարաբերությունները, այնուհետև այդ արդյունքներով ընդունել հիմնավորված որոշումներ: Ֆինանսական վերլուծությունը իրենից ներկայացնում է գործընթաց` հիմնված ֆինանսական դրության տվյալների ուսումնասիրման վրա, ինչպես նաև կազմակերպության նախկին գործունեության արդյունքների վրա` հետագա զարգացման գնահատման նպատակով:
Գրականության ցանկ
- Բայադյան Ա., Ֆինանսական Վերլուծություն, Երևան 2008թ.,
- Բայադյան Աշոտ., Ֆինանսական կայունության, գործարար ակտիվության և իրացվելիության գնահատման ցուցանիշները ու դրանց հաշվարկման մեթոդները., 2001 թ.
- Нитецкий, B.B. Финансовый анализ в аудите. Теория и практика: учеб. пособие. / В.В. Нитецкий, A.A. Гаврилов. М.: «Дело», 2002.
- Анализ финансовой отчетности: учебное пособие / под ред. О.В. Ефимовой, М.В. Мельник. М.: «Омега-JI», 2004
- Матевосян А.В. Проблема финансовой устойчивости и стабилизации предприятия., EKONOMIST 1, InternationalScientific-analyticalJournal, January-February 2010, #1,
- Ван Хорн. Дж. К. Основы управления финансами. М., 2000 г
- …