Հատված
Պլանավորումը և կանխատեսումը կարևորագույն միջոց են տնտեսական ու սոցիալական գործընթացների ստեղծագործական կառավարման համար: Դրանք օգտագործվում են հիմնականում տնտեսության զարգացման գործում ռացիոնալ ու նպատակահարմար համամասնությունների կանխորոշման, որևէ ժամանակահատվածում այս կամ այն բնագավառի զարգացման տեմպերի փոփոխման և, մասնավորապես, բոլոր տեսակի ձեռնարկությունների դրամական կուտակումների, հարկային վճարումների, շրջանառու կապիտալի պահանջի ձևավորման ու օգտագործման քաղաքականության մշակման նպատակով: Ֆինանսների գործառույթների գործնական դրսևորումը, հասարակական գործընթացների վրա դրանց ակտիվ ազդեցությունը մեծապես պայմանավորված են տնտեսության բոլոր մակարդակներում ֆինանսական ռեսուրսների, դրամական միջոցների բազմաթիվ ֆոնդերի ձևավորման և օգտագործման նախնական մոդելավորման աշխատանքներով:
Գրականության ցանկ
- Акулов В.Б. Финансовый менеджмент, 2008
- Бринк И. Ю., Савельева Н. А., “Бизнес-план предприятия”, М. 2002г.
- Уткин Э. А., “Бизнес-план. Организация и планирование предпринимательской деятельности”, М., 1998г.
- Любанова Т.П., Мясоедова Л.В., Грамотенко Т.А., Олейникова Ю. А., “Бизнес-план”, Учебно-практическое пособие, М., 2000г.