Հատված
Ֆինանսական կայունության մակարդակը բնութագրող ցուցանիշների մեջ առավել ընդհանրական ցուցանիշը ֆինանսական լծակի գործակիցն է: Մնացած ցուցանիշները այս կամ այն չափով որոշում են ֆինանսական լծակի մեծությունը: Ֆինանսական լծակի գործակիցը արտահայտում է մի կողմից շահույթի, մյուս կողմիցսեփական կապիտալի ու պարտավորությունների հարաբերակցության փոխկախվածության աստիճանը: Ֆինանսական լծակը կազմակերպության հնարավորությունն է սեփական կապիտալի և պարտավորությունների հարաբերակցության փոփոխության միջոցով ներազդելու շահույթի վրա: Ֆինանսական լծակի գործակցի աճը վկայում է ֆինանսական ռիսկի մեծացման մասին: Ֆինանսական լծակի գործակցի արժեքը արտադրության տարբեր ճյուղերում միատեսակ չէ: Ֆինանսական լծակի գործակիցը ցածր է այն ճյուղերում, որտեղ մեծ է ոչ ընթացիկ ակտիվների բաժինը և դանդաղ է ընթանում ակտիվների շրջանառելիությունը, հակառակ դեպքում
դրա արժեքը բարձր է:
Գրականության ցանկ
1. Ա․Բ․Սալնազարյան «Արժեթղթերի շուկա» Երևան 2009թ․,էջ 318,էջ 319
2. Լ․Հ․Բադանյան «Ֆինանսներ,դրամաշրջանառություն և վարկ» Երևան 2010․էջ 225, 229 , 231