Հատված
Յուրաքանչյուր ուսուցիչ, մանկավարժ իր գործունեության ընթացքում հանդիպում է աշակերտների տարիքային զարգացման օրինաչափությունների ճանաչման և դրանցով առաջնորդման խնդրին, ինչը կարող է նպաստել ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Կրտսեր դպրոցական տարիքից հետո դպրոցահասակ տարիքի մեկ այլ կարևոր շրջան է դեռահասությունը, որի ընթացքում տեղի է ունենում երեխայի օրգանիզմի վերակառուցում, փոփոխություններ, որոնք նախապատրաստում են երեխային սեռական, ֆիզիկական և հոգեկան հասունության: Թեման արդիական է միշտ. դեռահասության տարիքը, ճգնաժամային լինելով ու ունենալով հոգեբանական, ֆիզիոլոգիական բարդություններ, ռիսկային տարիք է, քանի որ անհատի ձևավորման սկզբնական, կարևորագույն շրջանն է: Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր վարքն ու բարքն է թելադրում, իսկ դրանք ընտանիքի ու մանկավարժների թերացման հետևանքով սխալ կարող են ընկալել և ընդունել դեռահասները. չէ՞ որ նրանք դեռևս նոր-նոր ձևավորվող անհատականություններ են: Միևնույն ժամանակ, դեռահասությունը ոչ միայն ռիսկերի, այլ նաև հնարավորությունների ժամանակաշրջանն է: Դեռահասային տարիքը հուզական, սոցիալական և մտավոր զարգացման ժամանակաշրջան է: Դեռահասների զգալի մասը հաջողությունների է հասնում դպրոցում, ապագա մասնագիտություն է ընտրում, նոր հմտություններ, նոր ընկերներ է ձեռք բերում:
Գրականության ցանկ
1. Ամիրջանյան Յու., Սահակյան Ա., Մանկավարժություն,-Եր.: Մանկավարժ,2005,-454 էջ:
2. Էթնիկական ինքնագիտակցություն, ինքնանվանում և ազգային հպարտություն: Էլ. աղբյուր՝ http://aregnapayl.am/hy/history/etnikakan-inknagitaktsowtyown-inknanvanowm-ev-azgayin-hpartowtyown.html
3. Խուդոյան Ս. Անձի զարգացման ճգնաժամային տարիքները,Երևան: Զանգակ-97, 2004:
4. Կարապետյան, Ս., Շապրերյան Ս., Տարիքային ֆիզիոլոգիա, Եր., 1981:
5. Ղույումչյան Գ. Ե., Մանկավարժություն: Դասագիրք բուհերի համար: Երկու գրքով: գիրք 1.-Եր.: Զանգակ-97, 2005.-464 էջ:
6. Մանկավարժություն 4, 2011:
7. Гребенников И.В. Основы семейной жизни.-М.1991
8. Василькова Ю. В. Социальная педагогика: Курс лекции: Учеб. Пособие для студ. Высш. учеб. Зав.-М, Академия,2008.-448с.
9. Целуйко В.М. Психология современной семьи.-М. Владос, 2004.-288с.