Հատված
Ժամանակակից իրավական իրականությունում շարունակաբար տեղի ունեցող ինտեգրացիոն հարափոփոխ գործընթացներն ու դրանց արդյունքում իրավական ինստիտուտների համապատասխան փոփոխություններն օբյեկտիվ անհրաժեշտություն են հարուցում գիտավերլուծական նոր դիտանկյունից դրանք դարձնել գնահատման առարկա: Ակներև է, որ իրավունքի մասին գիտությունը պետք է օպերատիվ արձագանքի օրենսդրական համապատասխան փոփոխություններին` յուրաքանչյուր դեպքում դրանց դոկտրինալ հիմնավորվածությունը դարձնելով առանձին գնահատման առարկա: Միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել տեսություն-պրակտիկա կապի համընթաց և ներդաշնակ զարգացմանը, ապահովել պրակտիկայում օրենքով սահմանված պահանջների անշեղ իրականացումը: Դրա արդյունքը, բնականաբար, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի հետևողական իրականացմանը միտված առավել հիմնարար օրենսդրական ակտերի մշակումն ու այդկերպ քաղաքացիական իրավունքների պաշտպանության առավել բարձր մակարդակ ապահովելն է: 2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանի Հանրապետությունը դարձավ 2014 թվականի մայիսի 29-ին հիմնադրված Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը սկզբունքորեն նոր կարգավորումներ առաջադրեց հասարակական կյանքի տնտեսական ոլորտում, և առաջին հերթին՝ արտաքին տնտեսական գործունեության և մաքսային կարգավորման շրջանակներում:
Գրականության ցանկ
1. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշում, ՀՕ-224-Ն,, 24.10.2007թ., հոդված 13
2. Գ. Բ. Դանիելյան, ԵԱՏՄ մարմինների որոշումների իրավական արժեքը ներպետական իրավական համակարգում, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու (գլխ. խմբ.՝ Գ. Ս. Ղազինյան), Երևան, ԵՊՀ հրատ., 2016,
3. www.eaeunion.org Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայք:
4. Козырии А.Н. Таможенная пошлина, М., 1998, с.2,
5. Карташов Г.А. Основы таможенного дела:Курс лекций Н. Новгород, 1998, с.28
6. www.customs.am
7. http://databank.worldbank.org/data/reports.aspx?source=2&series=GC.TAX.IMPT.ZS&country=