Հատված
Մաքսային վճարների հաշվարկումը և վճարումը իրենից ներկայացնում է արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) իրականացման կարևորագույն գործիքներից մեկը: Բազմաթիվ երկրներում մաքսային վճարները հանդիսանում են պետական բյուջեի եկամտային մասի կարևորագույն բաղկացուցիչ մասը, և մաքսային մարմինների կողմից մաքսային վճարների գանձումը համարվում է մաքսային մարմինների կարևոր գործառույթներից մեկը: ԱՏԳ մասնակիցների համար մաքսային վճարների վճարումը պարտադիր է մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման, ինչպես նաև ապրանքների մաքսային ձևակերպումների հետ կապված այլ գործողությունների իրականացման ժամանակ: Ներկայումս, ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված, ներմուծման մաքսատուրքերը գանձվում են մեկ միասնական հաշվին, ապա բաշխվում անդամ պետությունների միջև՝ համապատասխան տոկոսաչափերով: Արտահանման մաքսատուրքերը վճարվում են ՀՀ պետական բյուջե: Մաքսային վճարների սահմանման և գանձման համար իրավական հիմք է հանդիսանում «Մաքսային կարգավորման մասինե ՀՀ օրենքը:
Գրականության ցանկ
1. Ժամանակին և այսօր մաքսավճարների հիշատակված համակարգի բացահայտումները հանդիպում ենք մի շարք աշխատություններում:
2. Халипов С.В., Таможенные льготы по действующе¬му законодательству, М., 2013,
3. Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենք, www.arlis.am
4. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենք
5. «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենք, հոդված 2