Հատված
Ժառանգման ինստիտուտը հայտնի է իրավունքին հնագույն ժամանակներից: Ժառանգման իրավունքի նորմերը կարգավորում են մահացածի գույքային իրավունքների և պարտականությունների փոխանցումն իրավունքի այլ սուբյեկտներին: Քննարկվող ինստիտուտի գոյության տևական բնույթը ևս մեկ անգամ ապացուցում է նրա մեծ դերն ու նշանակությունը ինչպես յուրաքանչյուր անհատի, այնպես էլ հասարակության համար: Ժառանգման գոյությունը և՛ համապատասխանում է հասարակության շահերին, և՛ պահպանում է քաղաքացիաիրավական հարաբերությունների հաստատունությունը: Եվ իսկապես, եթե քաղաքացու բոլոր պարտավորությունները դադարեին նրա մահվամբ, ապա ֆիզիկական անձի հետ կնքվող գործարքները կապված կլինեին մեծ ռիսկերի հետ:
Գրականության ցանկ
1. Բաբալյան Լ., Հռոմեական մասնավոր իրավունք, Եր., 2004
2. Բարսեղյան Տ., Կ., Գործարարական իրավունք, Դասագիրք- Եր., ԵՊՀ հրատ., 2009
3. Հայկյանց Ա. Մ., Միջազգային մասնավոր իրավունք ( ուսումնական ձեռ¬նարկ): Եր.: Երևանի համալսարանի հրատարակչություն, 2003
4. Հարությունյան Հ. Է., Ժառանգումն ըստ կտակի, սեղմագիր, Եր., 2008
5. ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, (հունվար-դեկտեմբեր 2007). հատ. 2, Եր., 2008
6. ՀՀ Քաղաքացիական իրավունք /3-րդ մաս/: պրոֆ. Գ.Հ.Ղարախանյանի խմբ., Երևանի պետ. համալս. — Երևան: Եր. համալս. հրատար., 2003