Հատված
Ձևական տեսակետից իրավունքն իրենից ներկայացնում է նորմերի համակարգ, որոնք բխում են պետությունից: Այլ խոսքով, իրավունքը բաղկացած է իրավական նորմերից: Իրավական նորմը իրավունքի սկզբնական բջիջն է: Իրավունքի նորմը տիպային հասարակական հարաբերությունների նմուշ է (մոդել), որը ամրագրվում է պետության կողմից: Այն սահմանում է մարդկանց վարքի հնարավոր կամ պարտավոր սահմանները, կոնկրետ փոխհարաբերություններում նրանց ներքին և արտաքին ազատությունների չափը: Իրավունքի նորմը նախատեսում է կարգավորող հասարակական հարաբերությունների մասնակիցների ազատությունը երկակի իմաստով. առաջին, որպես սուբյեկտի կամքի ունակություն գիտակցաբար ընտրելու վարքի այս կամ այն տարբերակը (ներքին ազատություն), երկրորդ, որպես դուրսը գործելու հնարավորություն, հետապնդել և իրականացնել որոշակի նպատակներ արտաքին աշխարհում (արտաքին ազատություն):
Գրականության ցանկ
1. Ներսեսյանց Վ., Իրավունքի և պետության տեսություն, Երևան, 2007:
2. Վաղարշյան Ա., Պետության և իրավունքի տեսություն-2, Երևան, 2011:
3. Пугачев В. П., Соловьев А. И., Введение в политологию, Москва, 1995:
4. Теория государства и права, Учебник Под. Рел. В. М. Корельского и В. Д. Перевалова, М. 1997:
5. Марченко М. Н., Теория государства и права, М., 1997: