Հատված
Հանաձայն իշխանության ճյուղերի բաժանման սկզբունքի` պետական իշխանության երկրորդ կարևորագույն թևը գործադիր իշխանությունն է: Այն բնորոշ է պետության բոլոր տեսակներին և դրա միջոցով է իրականացվում պետության կառավարումը: Իր էությամբ գործադիր իշխանությունը կոչված է գործնականում ապահովելու օրենքների և իրավական ակտերի կատարման կազմակերպումը, պատասխանատու է օրենսդիր իշխանության կողմից մշակված օրենքների պահպանման և քաղաքականության իրականացման համար: Գրականության մեջ հաճախ գործադիր իշխանությունն անվանում են վարչական իշխանություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց գործադիր իշխանության վրա է դրված պետության անմիջական կառավարման վարչական գործառույթը: Գործադիր իշխանության միջոցով են իրականացվում պետության այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են` պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, պաշտպանության և ազգային անվտանգության երաշխավորումը, սոցիալ-տնտեսական զարգացման ապահովումը:
Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն, 2015թ.
2. ՀՀ օրենքը կառավարության կառուցվածքի և գործունեության մասին, ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.446:
3. ՀՀ օրենքը կառավարության կառուցվածքի և գործունեության մասին, ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.446:
4. Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118:
5. Венгеров А. Б., Теория государства и права: Учебник. 2000, с . 162.
6. Государственное управление: основы теории и организации. Учебник. В 2т./Подред. В.А. Козбаненко. Изд. 2-е, сизм. идоп. — М.: “Статут”, 2002.
7. Конституционное право зарубежных стран. М.,2008.
8. Уткин Э. А., Денисов А. Ф. Государственное и региональное управление, 2002.
9. Чиркин В.Е. Государствоведение: Учебник. – М.: Юристъ, 1999.
10. Хессе K. Основы конституционного права ФРГ. М., Юридическая литература, 1981.