Հատված
Գործողությունները քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ առաջացնող և դադարեցնող առավել տարածված իրավական փաստեր են: Քաղաքացիական իրավուքններ և պարտականույուններ ծագում են ոչ միայն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված պայմանգրերից, այլև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների, առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Քաղաքացիական հարաբերություններում առավել տարածված պայմանագրերն են երկկողմ պայմանագրերը: Սա չի բացառում նաև բազմակողմ պայմանագրերի առկայությունը քաղաքացիական իրավահարաբերություններում: Որպես օրինակ բերենք այն դեպքը, երբ երեք կազմակերպությւոն միավորվում են ընդհանուր օգտագործմամբ մեկ օբյեկտ կառուցելու համար: Այստեղ կազմակերպություններից յուրաքանչյուրը պայմանագրող կողմ է հանդիսանում:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք: ՀՀ պաշտոնական տեղեկագիր 17: Եր., 1998
2. Բարսեղլյան Տ. Կ. Քաղաքացիական իրավունք: Ընդհանուր մաս: Եր., ԵՊՀ, 2000