Հատված
Տնտեսվարող սուբյեկտների սնանկացումը ոչ պլանային զարգացման արդյունք է և հատում միայն շուկայական տնտեսությանը, որով դրսևորվում է տնտեսվարող սուբյեկտի անվճարունակությունը, այնուհետև ֆինանսատնտեսական գործունեության անհնարինությունը: Սնանկացման պատճառները հիմնականում լինում են երկու տեսակ` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ պատճառները կախված են ֆինանսական, դրամական, վարկային, հարկային համակարգի անկատարելիության և արժեզրկման բավականին բարձր մակարդակի հետ: Իսկ սուբյեկտիվ պատճառներն անմիջապես կապված են տնտեսվարող սուբյեկտի ոչ ճիշտ կառավարման աշխատանքների հետ: Դրանցից են օրինակ, ժամանակին սնանկացման վիճակը կանխատեսելու ու հետագայում դրանցի խուսափելու ուղիների որոնման անկարողությունը, արտադրանքի որակի ու գների իջեցումը, շահութաբերության նվազումը և այլն:
Գրականության ցանկ
1. Սնանկության մասին ՀՀ օրենք, 2006թ.
2. Корсаков М.Н., Экономика предприятия: М.: 2005