Հատված
Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա 5-ից 10-ը ընկած ժամանակահատվածում՝ հաշվարկման օրվան նախորդող 5 շաբաթների ընթացքում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանցից Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված 90 օրից ավելի ժամկետայնության ավանդների և նրանց՝ Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով տրամադրված 90 օրից ավելի ժամկետայնության վարկերի տոկոսադրույքների և ծավալների վերաբերյալ տվյալների հիման վրա: Հաշվարկում արտարժութային միջոցները փոխարկվում են տվյալ ամսվա միջին ամսական փոխարժեքով: Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Նախորդող շաբաթվա ընթացքում ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ» ձև 17 շաբաթական հաշվետվությունները: Տոկոսը լինում է պարզ և բարդ: Տոկոսն անվանվում է պարզ, քանի որ անտեսում է կուտակման էֆեկտը: Այսինքն` պարզ տոկոսադրույքը հաշվարկվում է միայն ներդրված սկզբնական գումարի նկատմամբ:
Գրականության ցանկ
1. Բ.Ասատրյան, Բանկային գործ, 2004թ. էջ 321
2. Джон К. Халл. Глава 4. Процентные ставки // Опционы, фьючерсы и другие производные финансовые инструменты = Options, Futures and Other Derivatives. — 6-е изд. — М.: «Вильямс», 2007. — С. 133-165. — ISBN 0-13-149908-4.
3. www.cab.am
4. https://ameriabank.am/Content.aspx?Id=Annuity+Calc.+&Table=ProductListMenu&page=99&lang=33