Հատված
Արտադրության տեսության մեջ առանձնակի կարևորություն է տրվում ֆիրմաների արտադրական գործունեության հիմնախնդիրների քննարկմանը: Արտադրական գործունեության ընթացքում ձեռնարկությունները համակցում (ծախսում) են զանազան ռեսուրսներ և դրա շնորհիվ թողարկում շուկայում վաճառքի համար նախատեսված տարբեր բարիքներ: Սահմանափակ ռեսուրսներից հնարավոր է ստանալ նույնպես սահմանափակ արտադրանք: Այդ իրողության պարագայում շահույթի ձգտող ֆիրմաներին առաջադրվող խնդիրներից մեկը ռեսուրսների օպտիմալ համակցումն է, և նրանք ծանրակշիռ պատճառներ ունեն ապահովելու ռեսուրսների խնայողաբար օգտագործումը և ծախսերի հնարավորին չափ նվազեցումը, այսինքն` ցուցաբերելու տնտեսող վարքագիծ: Արտադրությունը նկարագրվում է արտադրական ֆունկցիաներով և իզոքվանտներով: Դրա տեսական մեկնակետն այն գաղափարն է, որ ձեռնարկության տեխնոլոգիապես արդյունավետ արտադրական գործունեությունը, որի ընթացքում մի տեսակի արտադրանքի Y, թողարկման համար ծախսվում է երկու տեսակի ռեսուրս` X1, X2, կարելի է նկարագրել հետևյալ արտադրական ֆունկցիայով Y=f(X1, X2):
Գրականության ցանկ
1. Գ. Կիրակոսյան, Տնտեսագիտության տեսություն, Երևան 2009թ.
2. Հ. Ղուշչյան, Մակրոտնտեսական կարգավորում, Երևան 2002թ.
3. http://www.comfort.am/index.am.php