Պասիվների կառուցվածքի ազդեցությունը տնտեսական և սեփական ակտիվների շահութաբերության վրա

Գին՝ 3200դրամ
Էջերի քանակ՝ 16էջ
Տնտեսագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Կուրսային
Աշխատանքի ID` 2788

Բովանդակություն

Ներածություն
Պասիվների կառուցվածքի ազդեցությունը տնտեսական և սեփական ակտիվների շահութաբերության վրա
Եզրակացություն
Օգտագործած գրականության ցանկ

Հատված

Ֆինանսատնտեսական գործունեության համար կարևոր նշանակության ունի ակտիվների ձևավորման աղբյուրների նպաստավոր կառուցվածքը: Տվյալ էֆեկտը առաջանում է տնտեսական ընդհանուր շահութաբերության և փոխառու աղբյուրների ներգրավման գնի (վարկային միջին դրույքի) տարբերության հետևանքով: Այլ կերպ՝ ձեռնարկությունը պետք է ապահովի այնպիսի տնտեսական շահութաբերության մակարդակ, որը բավարար լինի գոնե վարկի դիմաց տոկոսները վճարելու համար: Այդ պարագայում տնտեսական շահութաբերությունը կհամապատասխանի սեփական միջոցների արդյունավետությանը և ֆինանսական լծակի էֆեկտի մասին խոսք լինել չի կարող: Երբ տնտեսական շահույթի և վարկի գնի միջև տարբերությունը դրական է, ֆինանսական լծակը կարող է դրսևորում ստանալ և արդյունքում դրա ազդեցության հետևանքով սեփական միջոցների շահութաբերությունը կունենա ավելի բարձր մակարդակ: Ասվածը առարկայական դարձնելու նպատակով բերենք հետևյալ օրինակը: Ենթադրենք՝ միաժամանակ գործում են երկու ձեռնարկություններ՝ Ա և Բ: Երկուսն էլ ունեն շահութաբերության 30% մակարդակ: Սակայն դրանցից մեկը, դիցուկ Ա-ն, գործունեությունն իրականացնում է միայն իր սեփական միջոցներով, առանց վարկերի և փոխառու այլ աղբյուրների ներգրավման, իսկ մյուսը՝ Բ-ն, այս կամ այն չափով օգտվում է փոխառու աղբյուրներից: Համարենք, որ Ա ձեռնարկության ընդհանուր ակտիվների գումարը 20.000 հազ. դրամ է և ունի նույնքան պասիվներ՝ լրիվությամբ ձևավորված սեփական աղբյուրներով:

Գրականության ցանկ

1. Լ. Բադանյան, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2007թ.
2. Կ. Առաքելյան, Տնտեսական գործունեության վերլուծություն, Երևան 2005թ.

Պատվիրել/