Հատված
Ձեռնարկատիրական գործունեություն սկսելու, արդեն գործող արտադրական գործընթացները անխափան կազմակերպելու, սնանկացումից խուսափելու համար խիստ կարևորվում է բիզնես (գործարար) ծրագրումը: Անկասկած, լավ մշակված բիզնես ծրագիրը պետք է բացահայտի նախագծի բոլոր բարդ հարցերը և հաշվարկի ոչ միայն կազմակերպության հեռանկարային ֆինանսները, այլև նշանակալի մակարդակով կանխատեսի նախագծի զարգացումը: Բիզնես ծրագրի մշակման նպատակն է ծրագրել կազմակերպության տնտեսական գործունեությունը առաջիկա և հետագա ժամանակահատվածի համար, որը կհամապատասխանի շուկայի պահանջներին և անհրաժեշտ ռեսուրսներ ստանալու հնարավորություններին: Շուկայական էկոնոմիկայի պայմաններում բիզնես-պլանն օգտագործվում է ձեռնարկատիրության, ներդրումների, նորամուծությունների, առևտրի և այլ ոլորտներում ու տեսակներում: Այն գլխավորապես կիրառվում է արտադրության անկայունության, հաճախակի փոփոխվող, երբեմն էլ չկանխատեսված իրավիճակային պայմաններում:
Գրականության ցանկ
1. Գ. Խաչատրյան, Ձեռնարկության էկոնոմիկա և կառավարում ուսումնական ձեռնարկ, Երևան 2009թ,
2. Յու. Սուվարյան, Մենեջմենթ, Երևան 2009թ.,
3. Серпилин А. Основные подходы к разработке и внидрению тратегии развития предприятия. Журнал “Проблемы теории и рактики управления”, N6, 2000.
4. Кокрен К., Малые предприятия и стратегия, Lean, Европейское качество, 2004, N 2,
5. Гуляев В.Г. Организация бизнеса. — М.: Нолидж, 1996 г..
6. https://asue.am/
7. http://www.gov.am/
8. https://news.am/
9. http://acrpc.am