Հատված
Ֆինանսների կառավարումը իրականացվում է ոչ միայն պետական, այլ նաև տնտեսավարող սուբյեկտների մակարդակով: Ֆինանսական կառավարչի գլխավոր նպատակը արտադրական կազմակերպություններում կամ ֆիրմաներում տնտեսական հավասարակշռության, ֆինանսական կայունության ապահովումն է: Դրան հասնելու պարտադիր պայմաններն են՝ անհրաժեշտ մակարդակի վրա պահել կազմակերպությունների ու ֆիրմաների վճարունակությունը, հաշվեկշռի իրացվելիությունը, ինչպես նաև բարձր վարկունակությունը, ինչի արդյունքում ձեռք կբերվի բարձր շահութաբերություն: Սակայն նշված պայմանների ապահովումը գործնականում չափազանց դժվար խնդիր է, թեև շատ ցանկալի է, քանի որ միայն այս դեպքում է ստեղծվում ներդաշնակ տնտեսություն: Տնտեսավարող սուբյեկտների ու ֆիրմաների ֆինանսատնտեսական գործունեությունը տեղի է ունենում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին միջավայրում: Արևմտյան երկրների փորձը ցույց է տալիս, որ ցանկացած ֆիրմայի հաջողությունը զգալի չափով /50 տոկոսով/ պայմանավորված է ֆինանսական կառավարչի աշխատանքների արդյունավետությունից: Հետևաբար, երբ առավելագույնս օգտագործվեն կառավարման արդյունավետության բոլոր հնարավորությունները, ապա նույնիսկ ամենաանբարենպաստ արտաքին միջավայրը չի կարող բացառել բիզնեսի հաջողությունը:
Գրականության ցանկ
1. «Մենեջմենթ»/ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յու. Մ. Սուվարյանի ընդհանուր խմբագրությամբ,-Երևան։ Տնտեսագետ, 2009, 608 էջ։
2. Бланк И. А., Основы финансового менеджмента. Т 1._К.։ Хика-Центр, 1999.-592 с.
3. Финансовый менеджмент։ учебное пособие/ Под ред. проф. Е. И. Шохина._М.։ ИД ФБК-ПРЕСС, 2004.-408 с.
4. Финансовый менеджмент։ теория и практика. Учебник/ Под ред. Стояновой E.С. -М.։ Перспектива, 1998.-656 с.