Հատված
Պարտադիր պահուստավորումը հանդիսանում է դրամավարկային քաղաքականության կարևորագույն գործիքներից մեկը: Պարտադիր պահուստները ավանդների որոշակի մասն են, որոնք առևտրային բանկերը պահում են ԿԲ-ի կողմից հատկացված հատուկ հաշվեհամարներում, և դրանք չեն կարող օգտագործվել վարկ տրամադրելու, ինչպես նաև այլ ակտիվային գործառույթների համար։ Առաջին անգամ պարտադիր պահուստների համակարգը կիրառվել է 1913 թվականին ԱՄՆ-ում՝ ֆեդերալ ռեզերվային համակարգի ստեղծման հետ զուգընթաց։ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո այս համակարգը կիրառություն գտավ նաև շատ այլ երկրների բանկային ոլորտներում։ Պարտադիր պահուստն իրենից ներկայացնում է առևտրային բանկերի ռեսուրսների այն մինիմալ մակարդակը, որն անհրաժեշտ է 2 ֆունկցիաներ իրականացնելու համար։ Առաջինը պետք է լուծի իրացվելիության խնդիրը, քանի որ ցանկացած ժամանակ ավանդատուն կարող է հետ պահանջել իր գումարը, և բանկը պետք է պատրաստ լինի դրան։ Սա անհրաժեշտ է նաև այլ բանկերի հետ գործառույթներ իրականացնելու համար, որի ընթացքում մի բանկի պարտադիր պահուստային հաշվից գումարը տեղափոխվում է մյուսի հաշվին։ Երկրորդ հերթին դա ԿԲ-ի ձեռքին մի լծակ է, որի միջոցով կարգավորվում է դրամական զանգվածը։ Այս պահուստների փոփոխությունն ուղղակիորեն ազդում է առևտրային բանկերի վրա։ Պարտադիր պահուստավորման դրույքաչափի ավելացումը նաև ավելացնում է պահուստների նկատմամբ պահանջարկը և նպաստում միջբանկային տոկոսադրույքի աճին։ Դրա հետևանքով առաջանում է փողի առաջարկի նվազեցում։ Հակառակ դեպքում տեղի է ունենում փողի առաջարկի աճ և միջբանկային տոկոսադրույքների նվազեցում։
Գրականության ցանկ
1. Բանկերի գործունեության կարգավորման, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների կանոնակարգ, ՀՀ ԿԲ, 2007թ.
2. Լ. Բադանյան, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2009թ.
3. Հ. Ղուշչյան, Մակրոտնտեսական կարգավորում, Երևան 2002թ,
4. https://www.cba.am/am/SitePages/fmoreserverequirements.aspx