Հատված
20-րդ դարը ցնցումների դարաշրջան էր մարդկության պատմության համար՝ լի և ողբերգական, և ազատագրական պայքարի փայլուն էջերով: Իրանի պատմությունը, որպես համաշխարհային պատմության մի մաս, զերծ չի մնացել այդ ցնցումներից, որոնք ուղղակիորեն արտահայտվել են իրանական ժամանակակից գրականության մեջ: Այս դարաշրջանի իրանական գրականությունը բաժանվում է մի քանի փուլերի: Առաջինն սկսվում է սահմանադրական հեղափոխությունից հետո: Գրականության նոր փուլ էր երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, ձևավորվում է հոգեբանական վեպը, զարգանում են մոդեռնիզմի տարբեր ուղղությունները: Իսկ արդի գրական ուղղությունները հիմնականում արագ զարգանում են արդեն իսլամական հեղափոխությունից հետո, երբ հսկայական նյութ կար գրական ստեղծագործությունների համար: Ահա այս դարաշրջանի և մեր օրերի կարևորագույն իրանական հեղինակներից է Մահմուդ Դովլաթաբադին, ով իրավամբ կարող է անվանվել իրանական ներկա ստեղծագործողների շարքում մեծագույններից մեկը, ում ստեղծագործություններին ծանոթ են անգլիախոս և գերմանախոս հասարակությունները, հեղինակն արժանացել է մի շարք կարևոր համաշխարհային մրցանակների գրականության ասպարեզում: Նրա ստեղծագործությունը վերցված է պատմության ոչ վաղ անցյալի դեպքերից և չափազանց ռեալիստական է, հետևաբար Դովլաթաբադիի ստեղծագործության ուսումնասիրումը հնարավորություն է տալիս նորովի մեկնաբանել Իրանի պատմության վերջին էջերը և դրա ազդեցությունը նոր իրանական գրականության սկզբնավորման վրա: Ասվածով էլ պայմանավորված է թեմայի ուսումնասիրման կարևորությունը:
Գրականության ցանկ
1. Reza Navvabpour, “Mahmud Dowlatabadi: Kelidar,” Iranian Studies 18, 1985
2. An Iranian Storyteller’s Personal Revolution By LARRY ROHTERJULY , 1, 2012 https://www.nytimes.com/2012/07/02/books/the-colonel-by-the-iranian-writer-mahmoud-dowlatabadi.html
3. Houra Yavari, “From Novel to Epic: Mahmoud Dowlatabadi’s Kelidar,” Iranian Studies 22/4, 1989
4. Karim Emami, “A New Persian Novel: Mahmud Dowlatabadi’s Kelidar,” Iranian Studies 22/4, 1989,
5. KELIDAR, http://www.iranicaonline.org/articles/kelidar-novel
6. Rohter L., An Iranian Storyteller’s Personal Revolution — The New York Times, July 1, 2012, https://www.nytimes.com/2012/07/02/books/the-colonel-by-the-iranian-writer-mahmoud-dowlatabadi.html
7. Кривцун О.А., Эстетика// http://www.deol.ru/users/krivtsun/aesthetics.htm
8. Махмуд Довлатабади, http://ru.knowledgr.com/04072468/%D0%9C%D0%B0%D1%85%D0%BC%D1%83%D0%B4%D0%94%D0%BE%D0%B2%D0%BB%D0%B0%D1%82%D0%B0%D0%B1%D0%B0%D0%B4%D0%B8
9. Рухбахшийан А-Х. Становление персидского романа // Наме йе фархангестан 13 (1999), с. 146