Հատված
Ֆրանսիայում ռոմանտիզմի առաջադեմ թատրոնի զարգացմանը նպաստել են խոշոր գրողներ, Ստենդալը, Հյուգոն, Մերիմեն, նրանցից բոլորն էլ մեծագույն դրամատուրգներ են: Նրանք նպաստեցին ռոմանտիկ դրամայի պոետիկայի տեսական հիմնավորմանը: Ռոմանտիկ դրամային բնորոշ առանձնահատկությունը՝ այլ ժանրերը ռոմանտիկի հետ միաձուլելն է, դրաման համադրել էպոսի և լիրիկայի հետ, խառնել ողբերգականը կատակերգականի հետ, վեհը գրոտեսկի հետ: 19-րդ դարում ռոմանտիզմը հաղթանակեց ֆրանսիական թատրոնում։ Կլասիցիզմը և դասական ողբերգությունները՝ փոխարինվեցին հաճախ գրված ազգային և հայրենասիրական հերոսականության թեմաներով, որոնք կրում էին հեղափոխության ոգին։ 1830-1843 թվականներին Վիկտոր Հյուգոն գրեթե ամբողջովին նվիրվում է թատրոնին: 1830 թվականին Վիկտոր Հյուգոյի «Էռնանին» նշանավորեց բեմի վրա ռոմանտիզմի հաղթանակը։ Սակայն մինչ այդ՝ Հյուգոն գրել էր իր «Կրոմվել» դրաման, որը դարձավ ռոմանտիզմի ժամանակաշրջանի ամենակարևոր հեղափոխական մանիֆեստը և ադպիսով բացեց Հյուգոյի պատմական դրամաների ճանապարհը («Էռնանի», 1830; «Մարիոն Դելորմ», 1831, «Թագավորը զվարճանում է», 1832 «Ռյուի Բլազ», 1838 և այլն): Պիեսներում Հյուգոն իրականացրեց իր կողմից հրապարակված գեղարվեստական թեզերը և շատ առումներով նպաստեց թատրոնի նորացմանը ռոմանտիկ սկզբունքների ոգով: Հյուգոյի նոր պիեսներում նոր հերոսներ «ցածր» հասրակության ներկայացուցիչներն էին (կուրտիզանուհի, ավազակ, ծաղրածու, և այլն), որոնք օժտված էին ամենաբարձր մարդկային արժանիքներով, խելքով , բարությամբ, ինչը բարձր հասարակության արժանիքների հակառակ երեսն է:
Գրականության ցանկ
1. Жирмунский В. М. Из истории западноевропейских литератур/ Отв. ред. М.П. Алексеев. – Л., 1981.
2. Соколова Т.В. Июльская революция и французская литература. – СПб., -1973.
3. Каплан А.В. Гюго. Легенда века// Культурология.- 2003 — № 3 (26
4. Французская литература ХІХ века. – М., — 1998.
5. Гюго В. Собрание сочинений в шести томах / Заключительная статья П. Антакольского. – М., «Правда», 1988.
6. Андреев Л.Г. и др. История французской литературы: Уч. для филол. спец. вузов. — М.: Высш. шк., 1987
7. Романтический театр http://historic.ru/books/item/f00/s00/z0000036/st543.shtml
8. Victor Hugo, Préface de Cromwell. http://romantis.free.fr/Victor%20hugo/html/lapredecr.html
9. Escholier, Raymond, Victor Hugo raconté par ceux qui l’ont vu, Librairie Stock, 1931