Հատված
Զբոսաշրջության ժամանակակից արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության բարձր արդյունավետություն ունեցող և առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է: Սա գործարարության ոլորտ է, որը բավարարում է զբոսաշրջիկի պահանջմունքները և նշանակալի եկամուտ ապահովում զարգացող երկրներին և տարածաշրջաններին: Այսօր զբոսաշրջությունը շատ երկրներում դարձել է եկամտի աղբյուր, քանի որ ստացվող եկամուտների զգալի մասը մուտք է գործում պետբյուջե: Պահանջմունքը տնտեսական կատեգորիա է, որը գոյություն ունի հասարակության զարգացման բոլոր ֆորմացիաներում (կացութաձև, հասարակարգ): Մարդու պահանջմունքների առաջացման հիմնական հիմքը նրա կենսաբանական հատկանիշն է, նրա մեջ առկա են բնական տարրեր, սակայն հասարակական արտադրությունը անընդհատ փոխվում է, զարգանում է և նրա հետ կապված անընդհատ փոխվում, զարգանում են մարդու պահանջմունքները: Իսկ եթե պարզապես պահանջմունքները ուսումնասիրելիս մենք ուշադրություն չդարձնենք արտադրության վրա, նրա պայմանների վրա, ապա պահանջմունքների զարգացման օրինաչափությունները կլինեն սխալ:
Գրականության ցանկ
1. Սայադյան Հ.Ռ., Զբոսաշրջության տնտեսագիտություն, Երևան 2014, էջ 40.
2. Коноплёва, Н.А. К 64 СЕРВИСОЛОГИЯ (человек и его потребности) [Текст] : учебное пособие / Н.А. Коноплева. – 2-е изд., доп. – Владивосток: Изд-во ВГУЭС, 2015.
3. Человек и его потребности: учеб. пособие / под ред. проф. К.М. Оганяна. – СПб.: Изд-во СПБТИС, 1997.
4. Шоул, Д. Первоклассный сервис как конкурентное преимущество / пер. с англ.; Д. Шоул. – М.: Альпина Бизнес Букс, 2008. – 338 с.
5. Шейнов, В.П. 12 секретов успеха / В.П. Шейнов. – М.: ИНФРАМ, 2001. – 416 с
6. Удальцова, М.В. Человек и его потребности (Сервисология): учеб. пособие / М.В. Удальцова, Л.К. Аверченко. – Новосибирск, 2002.