Հատված
Համաշխարհային տնտեսության զարգացման արդի փուլում փոփոխվում են աշխարհակարգի ավանդական հիմքերը, տեղի է ունենում միջազգային տնտեսական հարաբերությունների քանակական և որակական զարգացում: «Նոր տնտեսության» կայացումը, տնտեսության արդիականացումը, «տեղեկատվական հասարակության» ձևավորումը, որոնք հանդիսանում են արդի աշխարհակարգի գրավականները, ներառում են երկու փոխկապված, բայց միևնույն ժամանակ միմյանց հակասող երևույթներ.
- գլոբալացում, որը միասնական համաշխարհային տնտեսության կայացման գործընթաց է, հիմնված ազգային տնտեսությունների խորը փոխկապվածության, միջազգային տնտեսական հարաբերությունների և աշխատանքի միջազգային բաժանման ինտենսիվացման, տնտեսության ազատականացման և վերազգայնացման վրա,
- տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիա, որը ենթադրում է տարածաշրջանի մակարդակով մի քանի ազգային տնտեսությունների միավորում, այս կամ այն տիպի տնտեսական համակարգի շրջանակներում:
Գրականության ցանկ
1. Edward J. Chambers, Peter H. Smith (2002) NAFTA in the new millennium. University of California, San Diego. Center for U.S.-Mexican Studies ISBN 0-88864-386-1
2. Maxwell A. Cameron, Brian W. Tomlin (2002) The making of NAFTA: how the deal was done. Cornell University Press. ISBN 0-8014-8781-1.
3. Gary Clyde Hufbauer and Jeffrey J. Schott (2005) NAFTA Revisited: Achievements and Challenges Washington, D.C. : Institute for International Economics ISBN 0-88132-334-9
4. M. Angeles Villarreal (2010) NAFTA and the Mexican Economy, Federation of American Scientists Congressional Research Service. RL34733:
5. Североамериканская зона свободной торговли (НАФТА), http://www.grandars.ru/student/mirovaya-ekonomika/nafta.html:
6. Северо-Американская зона свободной торговли (НАФТА), http://www.ereport.ru/articles/ecunions/nafta.htm: