Հատված
Թեպետ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների յուրաքանչյուր բաղադրիչի արդյունավետ պահպանությունն ու օգտագործումը և երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովող բազմաթիվ օրենքներ ու իրավական այլ ակտեր, այնուամենայնիվ գործող օրենսդրական հենքի կատարելագործման խնդիրն արդիական է, քանի որ այն չի ապահովում բնապահպանության ոլորտի այնպիսի գործընթացների կարգավորումը, ինչպիսին են շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանն ու կայուն օգտագործմանն ուղղված համալիր պլանավորման, բնական ռեսուրսների միասնական մոնիթորինգի իրականացման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ հաշվառման ու կադաստրների վարման, միասնական տեղեկատվական համակարգերի կառավարման ու շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների բոլոր բաղադրիչները միմյանց հետ շաղկապված վիճակի գնահատման գործընթացները: Շրջակա միջավայրիև բնական ռեսուրսների պահպանության և օգտագործման հիմնախնդիրների լուծումը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ռազմավարական բնապահպանական գործողությունների ծրագիրը պետք է նախատեսի բնապահպանական քաղաքականության գործիքների համակարգված փաթեթ, որպեսզի նվազեցնի շրջակա բնական միջավայրի վրա ճնշումը:
Գրականության ցանկ
1. Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարություն, ՀՀ Բնապահպանության նախարարություն, Երևան 2018թ.
2. Բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգ, ՀՀ Բնապահպանության նախարարություն, Երևան 2019թ.
3. Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր