Հատված
Նախագծի աշխատանքների անխափան իրականացումըպայմանավորված է արտադրական գործընթացներում պահանջվող նյութական ռեսուրսների առկայությամբ, իսկ քանի որ նյութական ռեսուրսները ձեռք են բերվում որոշակի խմբաքանակներով, ապա բնական է, որ առաջանում են պաշարների ձևավորման ու պահպանման հարցեր: Պաշար ասելով հասկացվում է երկու մատակարարումների միջև ընկած ժամանակահատվածում օգտագործվելիք ռեսուրսները: Պաշարների առկայությունը կազմակերպություններին հնարավորություն է տալիս բացառել անընդհատ մատակարարման անհրաժեշտությունը: Պաշարներն արտադրության գործընթացի ապահովման անբաժանելի մասն են, իսկ պաշարների օգտագործման արդյունավետության վերլուծությունը՝ արտադրության տնտեսական վերլուծության կարևորագույն կոնկրետ գործառույթներից մեկն է: Պաշարներ հասկացությունը վերաբերում է ռեսուրսների ոչ բոլոր տեսակներին: Ընդհանուր առմամբ, պաշարներ են համարվում այն ռեսուրսները, որոնք պահվում են պահեստում և իրենց մեջ ներառում են.
- ապրանքանյութական պաշարները (հումք և նյութեր),
- անավարտ արտադրությունը,
- պահեստում գտնվող պատրաստի արտադրանքը:
Պաշարների կառավարում ասելով՝ հասկանում ենք պաշարների նկատմամբ հսկողությունը և որոշումների ընդունումը, որոնք ուղղված են ժամանակի և միջոցների խնայողությանը պաշարների պահպանման ծախսերի նվազեցման միջոցով, որոնք անհրաժեշտ են նախագծի արդյունավետ իրականացման համար: Պաշարների կառավարումը դժվարանում է՝ ելնելով անընդհատ փոփոխվող պայմաններից, որոնցում իրականացվումէ գնումների պլանավորումը, ռեսուրսների պաշարների ձևավորումը և մատակարարումը:
Գրականության ցանկ
1. Ձեռնարկության արդյունավետ կառավարում. պրոֆ. Յու.Մ.Սուվարյանի ընդհանուր խմբագրությամբ: Երևան, Տնտեսագետ, 2001,
2. Յու. Սուվարյան, Մենեջմենթ, դասագիրք, Երևան 2009թ.,
3. И. Мазур, В. Шапиро, Н. Ольдерогге, Управление проектами, Москва-2004,
4. А. Д. Шеремет, Теория экономического анализа, Москва 2011,
5. Экономический анализ : учеб. / Г.В. Савицкая. — 13-е изд., испр. — М. : Новое знание, 2007,
6. Н.Д. Фасоляк, Управление производственными запасами, Москва 1972,
7. К. Маркс и Ф. Энгелс, Соч., Т. 24, с. 160-161.