Հատված
«Ավեստայի» էջերում Իրանը կոչվել է «Aryan» կամ «Aryanshahr», որ նշանակում է արիների կամ արիացիների երկիր, պետություն: Հետագայում պահլավերենի վերածվելով՝ ավեստական Aryan» բառը փոխակերպվել, դարձել է «Eran»: Հենց այդ բառից է ծագել «Իրան» բառը, որը միջնադարում գրեթե մոռացության էր տրվել: «Ավեստայի» քսաներորդ ենթագլխի՝ «Վանդիդադի» («Օրենք դևերի դեմ») համաձայն՝ Իրանն Ահուրամազդայի ստեղծած 16 երկրներից առաջին և լավագույն երկիրն էր: Իրանական հին առասպելներում հիմնական, կարևոր դեպքերի ու իրադարձությունների մեծ մասը տեղի է ունենում հենց Իրանում: Զրադաշտականների սրբազան գրքերից մեկում՝ «Բոնդահեշում» («Հիմքերի արարում») ասված է. երբ գերագույն աստված Ահուրամազդայի պայծառատես մարգարեն` Զրադաշտը, կրոնական իր ուսմունքն ստեղծեց, նա Իրանում կատարեց երկրպագության և օրհնության առաջին ծեսը: Ըստ «Ավեստայի»՝ Իրանն աշխարհի ամենասրբազան, աստվածային վայրն է: Իրանում գտնվել են բազմաթիվ կոթողներ, որոնք հազարամյակների պատմություն ունեն: Քաշանի ու Դամեղանի բլուրներից մինչև Մարլիկ և Հասանլու, Քավիրի անապատներից մինչև Զագրոսի լեռները սփռված են Իրանի փառահեղ անցյալի վկաները: Այն վայրը, որ այսօր Քերմանշահ է կոչվում, իր բնական պայմանների, գետառատ բերրի հողերի, աշխարհագրական դիրքի և Էլամի ու Միջագետքի այլ երկրների հետ հարևան լինելու պատճառով հնուց ի վեր քաղաքակրթության օրրաններից է եղել, ինչու և մշտապես հայտնվել է ժամանակի հզոր պետությունների ուշադրության կենտրոնում:
Գրականության ցանկ
1. Գիրշման Ռոման, Իրանի արվեստը մարերի և Աքեմենյանների ժամանակաշրջանում, թարգմանիչ՝ Իսա Բեհնամ, Թեհրան, 1961:
2. Հերոդոտոս, Պատմություն, գիրք Ա, թարգմանիչ՝ Հադի Հեդայաթ, Թեհրան, 2004:
3. Հերոդոտոս, Պատմություն, գիրք Ա, թարգմանիչ՝ Հադի Հեդայաթ, Թեհրան, Թեհրանի համալսարանի հրատարակչություն, 2004:
4. Մուսիսի Խորենացու, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1913:
5. Քելման Հ., Իրանն ու իրանական քաղաքակրթությունը, թարգմանիչ՝ Հասան Անուշե, Թեհրան, 1999:
6. Քսենոփոն, Կյուրոպեդիա (այսուհետև՝ Կյուրոպեդիա), թարգմ. Ս. Կրկյաշարյանի, Երևան, 2000:
7. Дандамаев М. А., Политическая история Ахеменидской державы, М., 1985:
8. Cargill J., The Nabonidus chronicle and the fall of Lydia, 1977.
9. Frye. The History of Ancient Iran. München, C. H. Beck, Vesladsbuchhandelung, 1984.