Հատված
Որպես ուսումնասիրման նյութ ընտրված է մի թեմա, որի շուրջ աշխարհաքաղաքական և պատմական հետաքրքրությունը չի մարում և որի մասին մշատպես կարելի է նոր իրողություններ բացահայտել հետազոտելիս: Այսպիսով, նացիստների վարած ընդհանրական քաղաքականությունը, որի մեջ կարևորվում էր տեղեկատվական բաղադրիչը, ամենուր առաջացնում էր դիմադրություն, որը և հանգեցրեց Երրորդ ռեյխի տապալմանը։ Այսօրվա աշխարհաքաղաքական մի շարք խնդիրներ ուսումնասիրելու և հասկանալու համար կարևոր ենք համարել նոր մասնագիտական լույսի ներքո այս թեմայի ուսումնասիրությունն ու քննարկումը: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո միջազգային հարաբերություններում լուրջ փոփոխություններ կատարվեցին. սկզբնավորվեց ուժերի վերադասավորման և ազդեցության ոլորտների վերաբաժանման անզիջում պայքար: 1918-1939 թթ. կարևոր մի փուլ էր թե՛ Գերմանիայի, թե՛ Թուրքիայի պատմության մեջ, քանի որ երկու երկրներն էլ պատերազմում պարտություն էին կրել, և ձգտում էին հաղթահարել դրա բացասական հետևանքները և ուժեղացնել իրենց դիրքերը աշխարհում: Հետազոտության նպատակն է համակողմանիորեն ուսումնասիրել ու վերլուծել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից մինչև Երկրորդ աշխարհամարտի սկիզբը ընկած ժամանակաշրջանում գերմանական արտաքին ու ներքին քաղաքականության ասպեկտները՝ բացահայտելով դրանց առանձնահատկությունները և փոխակերպման հիմնական միտումները, ինչպես նաև բացահայտել այդ հարաբերությունների շրջանում առկա հիմնահարցերը:
Գրականության ցանկ
1. «Գերմանա-թուրքական հարաբերությունները Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո», Էջ 166-172, Երևանի պետական համալսարան, պատմություն և մշակույթ, Հայագիտական հանդես, «գիտական հոդվածների ժողովածու», հատոր Բ., ԵՊՀ հրատարակչություն, 2013թ. (286)
2. Ширер У., Взлет и падение 3 реха, Москва 2004. (125)
3. Хаусхофер К. О геополитике, М., 2001, с. 127 (236)
4. Абрамян Э. А. Забытый легион. Книга первая, Е., 2005, с. 91. (254)
5. Schwanitz G., Bankiers und Diplomaten., Zur Geschichte der deutschen Orientbank 1906-1946. Berlin 2002 (365)
6. Schwanitz G., Bankiers und Diplomaten., Zur Geschichte der deutschen Orientbank 1906-1946. Berlin 2002. (25)
7. Kuhn A., Hitlers Außenpolitische Programm. Stuttgart 1970. (23)