Հատված
Սելևկյան արքա Անտիոքոս Երրորդ Մեծի զորքերըհայ զորավար Արտաշեսի գլխավորությամբ, տապալեցին Երվանդ Չորրորդին՝ նվաճելով Մեծ Հայքը, որտեղ կառավարիչ (ստրատեգոս) կարգվեց Արտաշեսը: Ք.ա. 190 թ. Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս Երրորդը ծանր պարտություն կրեց հռոմեացիներից: Օգտվելով սելևկյան պետության թուլացումից՝ Ք. ա. 189թ. Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց Արտաշես Առաջինը, Փոքր Հայքում՝ Միհրդատը, Ծոփքում՝ Զարեհը, Կոմմագենեում
Պտղոմեոսը: Այսպիսով, հայկական թագավորությունները կործանումից մեկ տասնամյակ անց վերականգնեցին պետական անկախությունը: Թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Երկրորդ Մեծ արքայի օրոք: Նա Արտաշիսյան Հայաստանի կենտրոնական դեմքն էր և իր հավասարը չունեցող պետական գործիչ: Տիգրան Երկրորդ Մեծի ներքին ու արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված էր Մեծ Հայքի թագավորության անվտանգությանը, անկախության ապահովմանը: Այս ամենը բխում էր ռազմաքաղաքական որոշակի սկզբունքների համակարգից: Տիգրան Մեծի արտաքին քաղաքականության հիմքը միջազգային ռազմաքաղաքական և տնտեսական ասպարեզներում հայոց պետության հզոր դիրքի ու բարձր հեղինակության ամրակայումն էր:
Գրականության ցանկ
1. Հովհաննիսյան Ն., Տիգրան Մեծը և հայկական կայսրությունը արաբական պատմագիտության մեջ, Պատմաբանասիրական հանդես, 2007, 2/55/:
2. Դանիելյան Է., Տիգրան Երկրորդ Մեծի գործունեության ռազմավարությունը, Պատմաբանասիրական հանդես, 2006, 2/3/:
3. Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացոյցի», Երևան, 1963:
4. Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Երևան, 1971:
5. Մանանդյան Հ., Տիգրան Երկրորդը և Հռոմը, Երևան, 1940:
6. Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հատ Ա, Երևան, 1945:
7. «Օտար աղբյուրները հայերի մասին», հ. 3, Կ. Տակիտոս, քաղեց և լատիներենից թարգմանեց Պ. Սոտնիկյանը, Երևան, 1941:
8. Սարգսյան Ս., Հայ ռազմական արվեստի պատմություն, Երևան, 1969:
9. Амфитеатров А. В., Армения и Рим, Оетроград, 1915:
10. Момзен Т., История Рима, т. V, Москва, 1949.
11. Плутарх, Марк Красс, Москва, 1941.