Հատված
Համաշխարհային պատմության մեջ Ռուսաստանը հատուկ տեղ է զբաղեցնում: Չնայած ընդունված է ասել, որ այն գտնվում է Եվրոպայում եւ Ասիայում, մեծապես կլանում է այդ մայրցամաքների երկրներին բնորոշ բոլոր առանձնահատկությունները, այնուամենայնիվ, պետք է հիշել, որ Ռուսաստանի պատմությունը ուրույն է: Անհնար է ժխտել, որ Ռուսաստանի դերակատարության ազդեցությունը զգացել են գրեթե բոլոր երկրները: Յուրաքանչյուր երկիր ունի իր յուրահատուկ պատմությունը, որը տարբերվում է մյուսներից: Ռուսաստանի ողջ պատմության ընթացքում յուրաքանչյուր ժամանակահատված յուրովի եղել է կարևոր: Սակայն որոշակի ժամանակահատվածներ կարելի է անվանել վճռորոշ՝ ռուս ժողովրդի հետագա կյանքի համար: Ռուսաստանի համար նմանօրինակ կարևորագույն փուլերից էր 19-րդ դարի կեսին և 20-րդ դարի սկզբին առաջացած հեղափոխական շարժումը: Այդ ժամանակահատվածում քաղաքական ասպարեզում հանդես էին գալիս ոչ միայն հեղափոխական շարժման ջատագովներ: Պատմական ժամանակահատվածում այդ օրերն հանդես էին գալիս պայծառ և ուժեղ անհատականություններ, ովքեր ունեին տարբեր սոցիալական և քաղաքական հայացքներ: Եվ առանց այդ մարդկանց ճանաչելու անհնար էր հասկանալ երկրում տեղի ունեցող խժդժությունները: Հեղափոխության ընթացքում առանձնակի ուշադրություն գրավեց պայծառ և խորը անհատականություն Պյոտոր Ստոլիպինը, ով, հետագայում պետք է պարզվեր, նշանակալի և լուրջ ներդրում ունեցավ Ցարական կառավարության օրոք:
Գրականության ցանկ
1. П.Столыпин ‘’Нам нужна Великая Россия’’, Москва 2018г.
2. П.Кабытов ‘’П.А.Столипин.Последный реформатор РИ 2006г. л. 6
3. П.А. Пожигайло ‘’Стольипин глазами современников’’, л.5
4. Короленко В. Г. Собрание сочинений, т. 9, М., 1955, с. 657.
5. Հայոց պատմություն, Պ.Չոբանյան, Վ.Բարխուդարյան, Ա.Խառատյան, Է.Կոստանդյան, Ռ.Գասպարյան, Դ.Մուրադյան, Ռ.Սահակյան, Ա.Հակոբյան, 2012 Էջ 115-116
6. Պետական դուման և արևելահ իրականության հարցերը Դ.Ա.Մուրադյան էջ 37
7. Кирьянов И., Рахшмир П., Петр Столыпин: успокоитель и реформатор, М., 2001, с. 1.
8. Арон Аверх ‘’П.А. Столыпин и судбы реформ в Росси’’
9. https://cyberleninka.ru/
10. http://politikus.ru/articles/politics/93322-v-otvete-za-velikuyu-rossiyu.html