Քաղաքական իրադրությունը Այսրկովկասում

Գին՝ 4200դրամ
Էջերի քանակ՝ 21էջ
Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն
Աշխատանքի տեսակ՝ Կուրսային
Աշխատանքի ID` 2910

Բովանդակություն

Ներածություն
1. Քաղաքական իրադրությունը Այսրկովկասում հայ Արշակունյաց հարստության անկումից հետո. Աղվանից մարզպանության կազմավորումը
2. Դրությունը Այսրկովկասում VI — VII դարերում. Աղվանից մարզպանության մասնատումը
3. Իրավիճակը Աղվանքում մարզպանության անկումից հետո
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Հատված

Սույն թեմայի արդիականությունը պայմանավորված է մի խնդրի հետ, որն այսօր ժամանակակից ադրբեջանական իշխանությունների և պատմագրության համար հիմք է ապահովում պատմական հայկական Արցախ և Ուտիք նահանգները համարել իրենցըպատմականորեն «ադրբեջանական» տարածքներ: Այս խնդիրը, բնականաբար, չէր լինի, եթե ժամանակին, V դարի երկրորդ կեսին, Սասանյան Պարսկաստանի արքունիքը Մեծ Հայքից չառանձնացներ և Աղվանքին միավորեր հայկական վերոնշյալ տարածքները՝ արհեստական կերպով ստեղծելով նոր վարչական միավոր՝ Աղվանից մարզպանությունը: Պատմագրության մեջ V դարի 60-ականներից - VII դարի 30-ականների կեսեր ընկած շրջանում Այսրկովկասի տարածաշրջանի քարտեզում Աղվանքի մարզպանությունն իր մեջ էր ընդգրկում հայկական այս տարածքները, ինչը մեր ներկայիս արևելյան «հարևաններին» հիմք է տալիս հայտարարել, որ դրանք համարվում են իրենց նախահայրենիքի՝ Աղվանքի, և ուստի նաև նրա իրավահաջորդ Ադրբեջանի անբաժանելի մասը: Սակայն ադրբեջանցիները լավ տեղեկացված չեն, որ թե´ Արցախը և թե´ Ուտիքը հանդիսանում են Մեծ Հայքի, ուստի նաև պատմական Հայաստանի անբաժանելի մասը և դրանց` Աղվանից կազմում պարսկական արքունիքի միջամտությամբ մոտ մեկուկես դար և ավելի գտնվելը չի օտարում մեզանից մեր երկրամասերը: Այսրկովկասում V - VII դարերում, Աղվանից մարզպանության կազմավորման ու մասնատման պատմությանն առընթեր, պատմա-քաղաքական իրադարձություններին ծանոթանալը մեզ հնարավորություն ընձեռեց ուսումնասիրել նույնիսկ մեր օրերում արդիական դարձած այս խնդիրը:

Գրականության ցանկ

1. Աղայան Ծ., Երեմյան Ս., «Հայ ժողովրդի պատմություն», հատ. II, Երևան, 1984:
2. Երեմյան Ս., «Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի», Երևան, 1963:
3. Մովսես Կաղանկատվացի,Պատմություն Աղվանից աշխարհի (քննական բնագիրը և ներածությունը Վարագ Առաքելյանի), Երևան, 1983:
4. «Մովսեսի Կաղանկատուացւոյ Պատմութիւն Աղուանից աշխարհի», Թիֆլիս, 1912:
5. Սվազյան Հ., «Աղվանից մարզպանության կազմավորման հարցի շուրջ», Երևան, Լրաբեր Հասարակական Գիտությունների, 2009, №3:
6. Манандян Я., «Маршруты персидских походов императора Ираклия» // Византийский временник, Т. 3, Москва, 1950.
7. Тревер К., «Очерки по истории и культуре Кавказской Албании (IV в. до н.э. — VII в. н.э.)», Москва, 1959.

Պատվիրել/