Հատված
Զարգացած իրավական համակարգ ունեցող պետություններում բավականաչափ մեծ ուշադրություն է հատկացված սեփականության իրավունքի համապարփակ պաշտպանությանը՝ տարբեր, այդթվում՝ քրեաիրավական միջոցներով: Հանցագործությունների դեմ պայքարում ուղենիշային եղել և շարունակում է մնալ հակազդեցությունը սեփականության դեմ ուղղված հանցագործություններին, որոնց շարքում է նաև շորթումը: Շորթման հատկանիշներ պարունակող բազմաթիվ հանցավոր արարքներ տարբեր պատճառներով չեն արտացոլվում պաշտոնական վիճակագրական հաշվետվություններում՝ նպաստելով անպատժելիության մթնոլորտի ձևավորմանն ու խորացմանը: Ուստի միայն պաշտոնական վիճակագրական տվյալները հիմք ընդունելով, դժվար է խոսել շորթման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման մասին: Իրավիճակն ավելի է բարդանում օրենսդրական դաշտում առկա թերությունների և բացթողումների հետևանքով: Շորթումը բոլոր ժամանակներում մեծ խոչընդոտ է հանդիսացել ինչպես կազմակերպաիրավական ցանկացած ձև ունեցող իրավաբանական անձանց (կազմակերպությունների, հաստատությունների, հիմնարկների և այլն), այնպես էլ ֆիզիկական անձանց կենսագործունեության համար: Այս հանցագործության տարածվածությունը ժամանակի ընթացքում ընդլայնվել է` ոտնահարելով ավելի մեծ քանակությամբ անձանց շահեր։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և դրանց լայն կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում նպաստել են այս արատավոր երևույթի տարածմանը, քանի որ հանցավորների առջև բացվել են իրենց ապօրինի պահանջների ներկայացման և դրանց կատարմանը հասնելու նոր ուղիներ։
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, 2015թ.-ի փոփոխություններով:
2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք:
3. Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք: Հատուկ մաս (չորրորդ հրատարակություն՝ փոփոխություններով և լրացումներով). /Երևանի պետ. համալս., Եր.: ԵՊՀ հրատ., 2009:
4. Боголюбова Т. А., Толпекин К. А., Мошенничества, кражи, вымогательства и иные преступления, Особенности квалификации и расследования, М.: 2003:
5. Дворкин А., Чернова К., Квалификация вымогательства и сопряженных сним преступлений // Законность, 1994, №12:
6. Коржанский Н. И., Объект и предмет уголовно-правовой охраны. М., 1980:
7. Куц В. Н., Ответственность за вымогательство по советскому уголовному праву: Автореф. Дис. … канд. юрид.наук. Харьков: Харьковск. юрид. ин-т. 1986: