Հատված
Ստորադասական են կոչվում այն բարդ նախադասությունները, որոնց բաղադրիչները իրար նկատմամբ քերականորեն անհամազոր են, ստորադաս և մեկը լրացնում է մյուսի միտքը: Բարդ ստորադասական նախադասության կազմի մեջ մտնող նախադասություններն իրար հետ կապակցվում են ստորադասական շաղկապներով և հարաբերական դերանուններով: Բարդ ստորադասական նախադասության բաղադրիչներից մեկը գերադաս է, գլխավոր, իսկ մյուսը կամ մյուսներըъ ստորադաս կամ երկրորդական: Գլխավոր է այն նախադասությունը, որն արտահայտում է տվյալ նախադասության հիմնական միտքը և ունի իրեն լրացնող, ստորադաս նախադասություններ, որոնք փոխարինում են գլխավոր նախադասության որևէ անդամին: Երկրորդական նախադասությունը շարահյուսորեն կախված է գլխավոր նախադասությունից, լրացնում է նրան, և որի կազմում հանդես է գալիս ստորադասական շաղկապը: Այսպես. «Բոլորը գիտեին, որ Անդրանիկը քաջ զորավար է» նախադասության մեջ հիմնական միտքն արտահայտվում է առաջին կապակցությամբ. այն գլխավոր նախադասությունն է, իսկ երկրորդը, որի կազ մում է որ ստորադասական շաղկապը, լրացնում-պարզաբանում է գլխավոր նախադասության միտքը, ուստի և ստորադաս, երկրորդական նախադասություն է: Կամ՝ Արտակին զարմացնում էր, որ այս ընտանիքում չէին խոսում իրենց հերոս զավակների մասին:
Գրականության ցանկ
1. Գարեգինյան Գ., Հայոց լեզու, Երևան, 1984:
2. Պապոյան Ա., Բադիկյան Խ., Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն, Երևան, 2003: