«Քաոս» վեպի Միքայելի և Սմբատի կերպարների համեմատական վերլուծություն

Գին՝ 1500դրամ
Էջերի քանակ՝ 3էջ
Հայոց լեզու և գրականություն
Աշխատանքի տեսակ՝ Էսսե
Աշխատանքի ID` 2944

Բովանդակություն

Հատված

Միքայելը Մարկոս Ալիմյանի երկրորդ որդին է: Հոր կյանքը նրան հասկանալի պատճառով չի բավարարում: Լինելով ոսկի երիտասարդության ներկայացուցիչ՝ նա մտածում էր, որ հոր մահից հետո կազատագրվի նրանից ունեցած կախվածությունից: Միքայելը ձգտում էր տնօրինել իր կյանքը ազատորեն, ինքնիշխանությամբ: Հոր կտակը Միքայելին հանում է հավասարակշռությունից և սրում հակասությունը ավագ եղբոր նկատմամբ: Ստիպված էր համակերպվել մի նոր հսկողի հովանավորության հետ. «Ոչ, այդ անտանելի է, վիրավորական է, այդ մի հարված է Միքայելի համար, որին նա չի կարող հանդուրժել»: Ենթարկվելով իրենց փեսա Մարութխանյանի դավադիր սադրանքին՝ Միքայելը կեղծ է համարում հոր կտակը, և «կոնտր կտակի» տարբերակով փորձում է հաստատել ժառանգության իր իրավունքը: Փորձն անցնում է ապարդյուն: Ստանալով ֆիզիկական ու բարոյական հարվածներ՝ Միքայելն ի վերջո ուշքի է գալիս և ներքին հաշտության գնում եղբոր՝ Սմբատի հետ: Նա վերլուծում է իր անցյալը, որտեղ ոչ մի լուսավոր բան չկար, բացի միջավայրի գռեհիկ վիճակից: Նրա ներաշխարհում հոգեբանական կտրուկ տեղաշարժեր են կատարվում քաղաքից հանքավայր տեղափոխվելուց հետո: Այդպես նա հեռանում է իր նախկին ընկերներից՝ ոսկի երիտասարդներից, անազնիվ հարաբերություններից:

Գրականության ցանկ

Պատվիրել/