Հատված
Անձի հոգեբանության մեթոդական համակարգը բավական ընդարձակ է: Այստեղ որոշակիորեն կարևորված են դիտումը՝ իր տարբեր դրսևորումներով, փորձարարական մեթոդները, կոմպլեքսային մեթոդները, մոդելավորումը, հարցազրույցը, թեստավորման, ֆիզիոլոգիական հակազդեցությունների չափման, վարքի արձանագրման, կենսագրական, անձնական փաստաթղթերի վերլուծության, գնահատման և բազմաթիվ այլ մեթոդները: Ֆրոյդի հոգեվերլուծական համակարգում անձը՝ մշտական կոնֆլիկտի մեջ գտնվող գործընթացների դինամիկական կոնֆիգուրացիա է: Անձը հոգեկան ակտիվության տարբեր մակարդակներում, առանձնահատուկ օրինաչափություններով «նա», «ես», «գեր-ես» ինստանցիաներից կազմված ամբողջություն է՝ ամրապնդված իռացիոնալ, բնազդային, անգիտակցական մղումներով և առաջին հերթին սեքսուալ ու ագրեսիվ բնույթի: Կ. Գ. Յունգի անալիտիկ հոգեբանությունը՝ ինքնության առանձնահատուկ դրույթով, ոգեղեն շունչ հաղորդեց անձին: Պատահական չէ, որ Յունգի մոտ անձ և հոգի հասկացությունները համարժեք են: Անձը կամ հոգին ֆունկցիոնալ կոմպլեքս է, որում արտահայտված է հոգու ամբողջականությունը՝ կազմված էգո-ից, անձնական անգիտակցականից և կոլեկտիվ անգիտակցականից՝ իր առանձնահատուկ արքետիպային կառուցվածքով: Ա. Ադլերի անհատական հոգեբանության շրջանակներում այլևս չկա խորը հակադրություն անգիտակցականի և գիտակցության միջև:
Գրականության ցանկ
1. Фрейд З., Введение о психоанализ, П., 2012.
2. Худоян С.С., Патологические метаморфозы “Я” и кризисы развития личности// Независимый психиатрический журнал 2007, № 4.
3. Элкинд Д., Эрик Эриксон и восемь стадий человеческой жизни / [Пер. с. англ.] — М.: Когито-центр, 1996.
4. Эриксон Э. Идентичность։ юность, кризис. М., 1996.
5. Юнг К. Г., Душа и миф: шесть архитипов /Пер. с англ. — К.: Государственная библиотека Украины для юношества, 1996.
6. Юнг К. Г., Психология бессознательного, М: Канон, 1994.
7. Фрейд З. Введение в психоанализ лекции 1-14, http://lib.ru/PSIHO/FREUD/lekcii.txt, Маслоу А. Основные допущения о природе человека,
8. Эриксон Э. Восемь возрастов жизни человека, http://pryahi.indeep.ru/psychology/erik_erikson.html.