Հատված
Վաղ թե ուշ հոգեբանը կանգնում է մի լուրջ ընտրության առջև՝ ինչպես առավել նպատակահարմար անցկացնել հոգեթերապիան, որ այն դրական արդյունք տա: Աշխատել անհատակա՞ն, թե՞ անհատին ներառել խմբային աշխատանքներում: Հոգեբանական աշխատանքի խմբային ձևերի առավելությունները հետևյալն են՝
- Հակասում է հասարակությունից օտարմանը, օգնում է լուծել միջանձնային խնդիրները. մարդը խուսափում է իր դժվարությունների հետ մենակ մնալուց, արգելքներից, բացահայտում է, որ իր խնդիրները եզակի չեն, մյուսները ևս նման զգացողություններ ունեն:
- Խմբային աշխատանքը ցույց է տալիս, որ հասարակությունը բաղկացած է անհատներից: Խմբում ակնհայտ են դառնում այնպիսի թաքնված գործոններ, ինչպիսիք են գործընկերների ճնշումը, սոցիալական ազդեցությունը և կոնֆորմիզմը. սա մասնակիցներին հնարավորություն է տալիս տեսնել և վերլուծել իրավիճակը հոգեբանորեն անվտանգ պայմաններում, հասկանալ հաղորդակցության հոգեբանական ձևերը այլ մարդկանց հետ ունեցած հարաբերություններում:
- Խմբային աշխատաքը հնարավորություն է տալիս նմանատիպ խնդիրներ ունեցող մարդկանցից արձագանք և աջակցություն ստանալ իրական կյանքում: Չէ՞ որ միայնության մեջ կամ առօրյա կյանքում ոչ բոլոր մարդիկ հնարավորություն ունեն ստանալ անկեղծ, առանց քննադատության կարծիքներ, որոնք թույլ են տալիս նրանց տեսնել իրենց արտացոլումը այլ մարդկանց աչքերում:
Գրականության ցանկ
1. Берн Э. Трансактный анализ в группе, М. Лабиринт 1994 — 176с.,
2. Вачков И.В. , Основы технологии группового тренинга, М. Издательство “Ось-89” 1999, .-256
3. Макшанов, психология тренинга, СПБ 1993
4. Рудестам Г., Групповая психотерапия.- М.: Прогресс 1993
5. Сидоренко Е. В., Мотивационный тренинг, СПБ Речь 2001․