Հատված
Հոգեբանությունը մարդու անհատականության կարևոր գործոն է, որը նպատակաուղղված է մարդու զարգացմանը: Այսօր լայնորեն տարածված է զարգացման հոգեբանություն հասկացությունը որպես տարիքային հոգեբանության հոմանիշ. կարծում ենք, որ ավելի ճիշտ կլինի ընդլայնել այս հասկացությունը և զարգացման հոգեբանության ոլորտում առանձնացնել անձի տարիքային և անհատական զարգացման ոլորտները՝ որպես հոգեբանության այս ճյուղի երկու առանձին բաժիններ: Դիֆերենցիալ հոգեբանության առանցքային հարցերից է անձի անհատական զարգացումը, որն էլ իր հերթին ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ գործոնների ազդեցությամբ ի հայտ եկող նորագոյացությունների ձևավորման գործընթացն է, որը տեղի է ունենում ինչպես առանձին ենթահամակարգերի, այնպես էլ ամբողջ համակարգի, այսինքն ամբողջական անձնավորության մակարդակում: Եթե անձի տարիքային զարգացման ընթացքում նորմալ զարգացող ցանկացած մադրու մեջ, անխուսափելիորեն, օրինաչափորեն ի հայտ են գալիս որոշակի նորագոյացություններ, սուբյեկտիվ զարգացման ընթացքում խիստ բազմազանություն է դրսևորվում, այս դեպքում մարդը ոչ թե պարտադիր ձևով անցնում է որոշակի փուլերով, այլ սեփական ջանքերի կամ նպաստավոր հանգամանքների ազդեցությամբ հասնում է որոշակի մակարդակների, աստիճանների, որոնք պարտադիր բնույթ չեն կրում, այսինքն տարբեր մարդիկ կարող են մնալ զարգացման տարբեր աստիճանների վրա, առանց հասնելու ավելի բարձր մակարդակների և, բնականաբար, առանց ձևավորելու այդ մակարդակներին բնորոշ նորագոյացությունները:
Գրականության ցանկ
1. Юнг К. Г. Психология бессознательного, М: Канон, 1994.
2. Arlin, P. K. Cognitive development in adulthood: a fifth stage? Developmental Psychology, 1975, 11.
3. Lawrey R., ed. Dominance, self-esteem, self actualization: germinal papers of A. H. Maslow. Monterey, Calif.: Brooks/cole, 1973.